Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց վարչապետի պաշտոնում, կարող է շնորհակալություն հայտնել նախկիններին

ԼՈՒՐԵՐ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց վարչապետի պաշտոնում, կարող է շնորհակալություն հայտնել նախկիններին։ Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ նախկին իշխանության ներկայացուցիչները ջանք չեն խնայում, որ Փաշինյանի իշխանությունը վերընտրվի։ Մարուքյանը նաև նշեց, եթե նախկիններն ընտրություններին չմասնակցեին, ապա իրենք կհաղթեին։ Նա նաև նկատեց՝ արտահերթ ընտրությունների ժամանակ երկու բևեռ չի լինի, որովհետև չստացվեց, որ Ռոբերտ Քոչարյանն ընդդիմության լիդերը դառնա. «Երկրորդ ուժը ստեղծվեց, և իմ պատկերացմամբ դա նույն սեգմենտի ձայներն են, ուղղակի կիսվելու են երկու ուժերի միջև»,-նշեց Էդմոն Մարուքյանը։

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ իշխանություններն ամեն ինչ արել են, որ մարդիկ հիասթափվեն ամեն ինչից, չհավատան պետական ինստիտուտներին և ապագայի հետ կապված խնդիր տեսնեն. «Երեք տարվա իր կառավարման արդյունքում այս իշխանությունը մի կարգախոս է դրել շրջանառության մեջ, թե ապագա կա։

Հայաստանում երբեք այդ հարցը չի առաջացել՝ ապագա կա, թե չկա։ Այսինքն երեք տարի այնպես են կառավարել երկիրը, որ հարց է առաջացել, ու պետք է մարդուն համոզեն, որ ապագա կա։ Այս իշխանությունն իր՝ «Ապագա կա» կարգախոսով ամփոփում է իր գործունեությունը, թե ոնց է աշխատել, որ ապագան դարձել է հարցական»,- ասաց պատգամավորը։

Оцените статью
error: Content is protected !!