«Կարմիր կովը ծառից հեռու չի ընկնում».ԱԺ պատգամավոր

ԼՈՒՐԵՐ

Ասում են, որ դատարաններն այս պահին սպասարկում են այլ շահեր: Ես նորմալ եմ համարում, որ դա այդպես է: Այդ մարդիկ հո օդից ընկած մարդիկ չեն, դատավորներ են նշանակվել տարբեր մեթոդներով: Իրենք այդ իրավունքն ունեն ծառայելու առանձին խմբերի: Այլ հարց է, որ դա պետք է շտկել: Այս մասին խորհրդարանում հայտարարեց անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Բագրատյանի խոսքերով, հարցի լուծումը կարող էր լինել օրինակ դատական համակարգի լուծարումը՝ չբացառելով, որ դա կարող էր կոլափսի բերել:

Պատգամավորը չի հավատում, որ դատարանները կարող են ինքնաբերաբար բյուրեղանալ. «Միգուցե այդ մարդիկ մեծանան, մահանան, այլ դատավորներ գան, լինի այլ իրականություն»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ կարմիր կովը ծառից հեռու չի ընկնում:

Оцените статью
error: Content is protected !!