Չալաբյան. Մենք պետք է թոթափենք պարտվողի այս բարդույթը.Սուրբ Աստվածածնի տաճարը մեզ է սպասում.

ԼՈՒՐԵՐ

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է.
«Երեկ ՀՀ Ազգային ժողովում մինչև հիմա գործող իշխանությունը հերթական գովազդային ներկայացումն էր կազմակերպել, մինչ այդ համացանցում հայտնվեցին Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Աստվածածնի տաճարի գլխատված կադրերը։

Կարելի է անվերջ ողբալ մեր գլխատված Սրբության, և բազմաթիվ այլ գերեվարված ու պղծած սրբավայրերի համար։ Փոխարենը սակայն պետք է պարզապես հիշել, որ սա պատերազմում կրած պարտության ցավալի և անխուսափելի արդյունքն է, և հաղթանակած թշնամին սրա վրա չի կանգնելու, եթե մենք շարունակենք մեր ներսում իրար ուտել և աշխարհից խաղաղություն մուրալ։

Եթե մեր հոգում պատիվ ու սրբություն կա, և մենք ցանկանում ենք վերականգնել մեր կորսված սրբավայրերը, քաղաքները ու գյուղերը, մենք պետք է թոթափենք պարտվողի այս բարդույթը, ի մի բերենք մեր ուժերը, համառ ու տքնաջան աշխատանքով շրջենք պարտության այս ցավալի էջը, և պատրաստվենք մեր նոր հաղթանակներին։ Սուրբ Աստվածածնի տաճարը մեզ է սպասում»։

Оцените статью
error: Content is protected !!