Պատերազմը պլանավորված է եղել… «Իմ քայլ»-ի նախկին պատգամավոր

ԼՈՒՐԵՐ

«Իմ քայլ»-ից դուրս եկած անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը «5-րդ ալիք»-ի եթերում նշել է, որ իր համար համոզիչ չեն եղել Փաշինյանի բացատրությունները, թե ինչու է առանց հասարակությանն ու իր թիմին զգուշացնելու ստորագերել նոյեմբերի 9-ի պարտության փաստաթուղթը:

«Նոյեմբերի 13-ին նրան 15 րոպե լսելուց հետո ես էլ ի վիճակի չեմ եղել նրան լսել, դուրս եմ եկել, երեկոյան հայտարարություն են տարածել, որ դուրս եմ գալիս խմբակցությունից…: Պատերազմի օրերին պարզվեց՝ մենք զրահաբաճկոնի խնդիր ունենք, երբ մենք նախկիներին մեղադրում ենք թալանի մեջ, բայց զրահաբաճկոն չունեցող բանակում ելակ ենք ներմուծում…, ոչինչ 30 տարի կլուբնիկ չկերած բանակը թող 2 տարի էլ չուտեր, փոխարենը լուծեինք զրահաբաճկոնի խնդիրը»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե Փաշինյանը հայտարարում էր, որ բանակցությունները սկսել է զրոյական կետից, ապա որևէ իրավունք չունի բանակցային գործընթացի հանգուցալուծման հարցում և պատերազմում պարտության հարցում մեղադրել, այսպես ասած, նախկիններին:

«Պատերազմից հետո անընդհատ նոր ինֆորմացիաներ են գալիս, երբ ուզում ես ինչ-որ մի կետի գալ, հանգուցալուծում անել նոր ինֆորմացիա է գալիս, ու դու խճճվում ես: Ես իմ տրամաբանության դաշտում վստահ եմ, որ էս ամեն ինչը հանձնվել ա, ինչ-որ չափով պլանավորած ա եղել, բայց ամեն անգամ նոր ինֆորմացիա լսելուց ես ինքս ինձ վրա կասկածում եմ»,- ասել է անկախ պատգամավորը:

Оцените статью
error: Content is protected !!