«Մենք պետություն չենք, բայց պետությունը մենք ենք ».Արթուր Վանեցյան

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Մենք պետություն չենք, բայց պետությունը մենք ենք եւ պետության դեմ քայլերը կարժանանան խիստ արձագանքի. Արթուր Վանեցյան
Մենք պետություն չենք, բայց պետությունը մենք ենք եւ եթե որեւէ մեկը կփորձի քայլեր անել մեր պետության եւ ժողովրդի դեմ հավատացեք կարժանանա շատ խիստ գնահատականի ու արձագանքի,-նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ պահեստազորի սպաների միության խորհրդի անդամ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նշենք, որ այսօր տեղի է ունեցել միության մամուլի ասուլիսը, որը ընթացքում ներկայացրել են երկրի առջեւ ծառացած խնդիրների վերաբերյալ իրենց գնահատականները ու կարգավորման ուղիները։
Ա.Վանեցյանն արձանագրել է, որ իր ներկայությունը խորհրդի կազմում ամենեւին էլ չի ազդելու միության աշխատանքների վրա՝ վերահաստատելով, որ այն լինելու է ապաքաղաքական կառույց։

«Բոլորդ շատ լավ գիտեք, որ զբաղվում եմ ակտիվ քաղաքականությամբ, ըստ էության քաղաքական գործընթացների կենտրոնում եմ։ Բայց հավաստիացնում եմ, որ այս կազմակերպությունը չի գործելու որեւէ քաղաքական ուժի, այդ թվում ինձ աջակցելու կամ իմ գաղափարները տարածելու համար, այլ գործելու ենք բացառապես մեր երկրի անվտանգության շահերից ելնելով»,- հայտարարել է Ա.Վանեցյանը։

Оцените статью
error: Content is protected !!