Բաքվում դատվող հայ ռազմագերին հանդես է եկել վերջին խոսքով

ԼՈՒՐԵՐ

Այսօր Բաքվի Յասմալիի շրջանային դատարանում շարունակվել է լիբանանահայ ռազմագերի Վիգեն Աբրահամի Էուլջեկչյանի դատավարությունը, ում մեղսարգվում են ծանր հանցագործություններ՝ «ահաբեկչություն»,

«անօրինական ճանապարհով Ադրբեջանի տարածք ներթափանցում» եւ այլն։ Փաստաբանը հանդես է եկել ելույթով, խնդրելով արդարացնող դատավճիռ կայացնել։

Վերջին խոսքով հանդես է եկել նաեւ Վիգեն Էուլջեկչյանը։ Նա նույնպես խնդրել է արդարացնող վճիռ կայացնել։ Դատական կոլեգիան գնացել է խորհրդակցական սենյակ։ Վճիռը կհրապարակվի հունիսի 14-ին։ Դատախազը, հիշեցնենք, որ պահանջել էր քսան տարվա բանտարկություն։

Оцените статью
error: Content is protected !!