Ես ուզում եմ, որ Լենա Նազարյանի որդու ծառայության ժամանակ Հայաստանն ունենա պլոճիկով իշխանություն․ Աշոտյան

ԼՈՒՐԵՐ

Տիկին Լենա Նազարյանը վերջերս որդի է ունեցել. Ես երազում եմ, որ Հայաստանում լինի այնպիսի իշխանություն, որ տիկին Նազարյանի որդին երբեք գերության մեջ չհայտնվի ու երբեք այդ իշխանությունն իր որդու հասցեին նման անբարոյական հայտարարություններ չանի:

Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ չի ուզում Լենա Նազարյանի որդին կրի իր մոր քաղաքական մեղքերի ծանրությունը:

«Ես երազում եմ, որ նրա որդին մնացածի որդիների նման գնա ծառայության, ունենա թասիբով, ուժեղ, պլոճիկով իշխանություն, ոչ թե ֆալցետով ճղճղացող հանրապետությունով մեկ իշխանություն»,-ասաց նա:

Աշոտյանը ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է հրահրել պատերազմ երկրի ներսում, բայց դա չի հաջողվելու. «Եղբայրասպան պատերազմ Հայաստանում չի լինելու: Քաղաքացիական բախումների, սադրանքների փորձեր կլինեն, ես կոչ եմ անում ժողովրդին լինել մաքսիմալ զուսպ ու պատասխանատու»,ասաց նա:

Оцените статью
error: Content is protected !!