«Սերժ Սարգսյանի իրական նպատակը Նիկոլին օգնելը և Քոչարյանին խանգարելն է: Իսկ դա պայմանավորված է ՀԵՏԵՎՅԱԼՈՎ… ». Կառլոս Պետրոսյան

ԼՈՒՐԵՐ

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Կառլոս Պետրոսյանը մեկնաբանել է Հայաստանի նախընտրական իրավիճակը։ — Ինչպե՞ս է ընդհանուր առմամբ անցնում այս ընտրարշավը Հայաստանում։ Ըստ ամենայնի, քաղաքական լիդերներն փոխադարձ վիրա-վորանքներից և սպ-առնալիքներից անցել են կոմպրոմատների՞։
— Իրավիճակը երկրում բավականին լարված է։ Ղարաբաղում 44-օրյա պա-տերազմի

հետևանքներն արտացոլվում են ինչպես քաղաքական լիդերների հռետորաբանության, այնպես էլ ընտրողների տրամադրությունների մեջ։
Մարդիկ ապակողմորոշված են հիմա. հեղափոխություն, ընտրություններ, համավ-արակ, պատ-երազմ, ընտրություններ։ Ար-յուն, մ-ահ և քաղաքական գործիչների մշտական ստախոսություն։ Վերաշարադրելով խորհրդային մեծ ռազ-մական մեկնաբան Օզերովին, կարելի էր ասել «Այդպիսի ընտրություններ մեզ պետք չեն»։ Ինչ վերաբերում է կոմպրոմատներին,

հավատացեք իմ փորձին, որևէ 1-ը դեռ որևէ լուրջ և ս-ուր փաստ չի հրապարակել իր մրցակցի դեմ։ — Դուք չե՞ք համարում արժեքավոր կոմպրոմատ այն ձայնագրությունը, որը լայն հանրային քննարկման առարկա դարձրեց Սերժ Սարգսյանը։ — Իհարկե, ոչ։ Եթե Սերժ Սարգսյանն իրոք ցանկանար վն-աս հասցնել Փաշինյանին, հասնել նրան, ինչպես նա սպա-ռնում էր, որ «հասարակությունը թքի» նրա

կողմ, ապա, ես ձեզ հավաստիացնում եմ, կհրապարակեր շատ ավելի լուրջ նյութեր։
Ակնհայտ է, որ հասարակությունն այսօր էլ է թքում, սակայն հակառակ ուղղությամբ։ Իսկ ընդհանուր առմամբ Սերժ Սարգսյանը փաստացի ցույց տվեց, որ Փաշինյանի դեմ լուրջ ոչինչ չունի։

Ավելին՝ Սարգսյանը ցույց տվեց, որ Նիկոլը «բյուրեղյա մաքուր» է։ Ձայնագրությունը, որում Փաշինյանը պատմում է, թե ինչպես խորամանկաբար կարողացել է սողոսկել ԵԱՏՄ երկրների նախագահների միջնորդական ծառայություններից, ներկայիս վիճակում աշխատում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի

նախընտրական արշավի դեմ, այլ՝ դրա օգտին։ Մյուս կողմից ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը հետապն-դում էր հենց այդ նպատակը, այդ ձայնագրությունը ստվեր է նետում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների վրա այն դեպքում,

երբ նրանք փորձում էին կանխել նոր պատ-երազմի վտ-անգը և հասնել ղարաբաղյան խնդրի լուծմանը։ Սակայն Փաշինյանի ընտրողի համար դա նշանակություն չունի։ Նրանց համար նշանակություն ունի միայն այն, որ Նիկոլը հրաժարվել է հանձնել Արցախի շուրջ գտնվող անվտ-անգության գոտին։ Իսկ դա նշանակում է,

որ նա, նվազագույնը, դավ-աճան չէ։ — Այսինքն դուք կարծում եք, որ Սերժ Սարգսյանը գիտակցված օգնում է Նիկոլ Փաշինյանի՞ն։ — Ես արդեն հնարավորություն ունեցել եմ խոսելու այդ մասին, հիմա կրկնեմ։ Սերժ Սարգսյանի վերադարձը քաղաքականություն իր 95% հակառեյտինգով ինքնին աշխատում է Փաշինյանի օգտին։ Այն բանից հետո, երբ նրան տապալեց հեղափոխությունը, Սերժ Սարգսյանը պետք է հայտնվեր դա-տարանի առջև, այնուհետև՝

բանտում։ Ինչի՞ համար։ Թեկուզև նրա, որ իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ավելացրեց Հայաստանի ներքին պարտքը 600%-ով, նրա համար, որ ամբողջապես տապալեց պետությունը, որն իրեն ողջ և առողջ թողել էր Ռոբերտ Քոչարյանը։ Բայց դա տեղի չունեցավ։ Հակառակը, Սարգսյանը պահպանեց առաջնորդությունն իր կուսակցությունում և այսօր փաստացի վերակենդանացել է։ Եվ դա անում է փաստացի Ռոբերտ Քոչարյանի հաշվին։ Չէ՞ որ ամեն անգամ, նա Փաշինյանի կր-ակն ընդունում էր իր վրա (օրինակ՝ նրա որդուն Ալիևի մոտ գերության ուղարկելու առաջարկի առիթով Փաշինյանը չի պատասխանում Սերժին անձամբ,

այլ Սերժին և Ռոբերտ Քոչարյանին՝ դուետով)։ Դրանով իսկ Սերժը խառնում ու լղոզում է իր 95-տոկոսանոց հակառեյտինգը Քոչարյանի հեղինակության հետ, ով իրականում ջանքեր է գործադրում Փաշինյանին՝ իշխանության ղեկի վրայից գցելու համար։ Այսինքն ստացվում է, որ Սերժ Սարգսյանը մի կողմից վահանով պաշտպանում է Փաշինյանին, պահպանում է նրա ռեյտինգը ընտրարշավին իր

մասնակցությամբ, իսկ մյուս կողմից՝ տանում է ձայները Քոչարյանից, երրորդ կողմից էլ՝ քար նետում Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի այգու մեջ։ — Իսկ ո՞րն է Սերժ Սարգսյանի գլխավոր խնդիրը։ — Նրա գլխավոր խնդիրն այն է, որ թույլ չտա Քոչարյանին հաղթանակ տանել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Իռացիոնալ է, բայց փաստ։ Ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանին երբեք հանգիստ չեն տվել Քոչարյանի պրոֆեսիոնալ և մարդկային հատկանիշները։ Սերժը կեղտոտ խաղացող է։ Եվ այժմ նա կեղտոտ խաղ է խաղում։ Եթե Սերժ Սարգսյանը չլիներ Քոչարյանի կողքին իր նախագահության ժամանակ, մենք կունենայինք

հրաշալի երկիր և հրաշալի նախագահ։ Բայց Սերժը իր կեղտոտ մանի-պուլյացիաներով վար-կաբեկել է և՛ իրեն, և՛ Քոչարյանին, և՛ մեր երկիրը։ Նա և այժմ իր փեսա Միքայել Մինասյանի հետ շարունակում է կապիկություն անել։ Նրանք փչա-ցրեցին երիտասարդ հանրապետականների մի ամբողջ սերնդի, թաղեցին Հանրապետական կուսակցության իմիջն ու ապագան։ Սերժ Սարգսյանն ու իր փեսա

Մինասյանը ոչնչ-ացրել և սնա-նկացրել են շատ-շատերին։ Նրանք տարան Հայաստանը սխալ ուղով և կրում են այս պատերազմի, պա-րտության և այս ողջ խա-յտառակության պատասխանատվությունը։ Կրկնում եմ՝ Սերժ Սարգսյանն իր ձեռքերով պետք է ինքն իրեն կրակի, այլ ոչ թե հորդորի ինչ-որ մեկին անել դա։ Դրա փոխարեն նա, ինչպես միշտ, պղտորում է ջուրը՝ կարծելով, թե որևէ մեկը չի մերկացնի իր խաղը։ Այդ մարդը վերածել է հայրենիքը կազինոյի։ — Այդ դեպքում ստացվում է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը Արթուր Վանեցյանի գլխավորությամբ պետք է հետապնդի նույն խնդիրը՝ Քոչարյանին սահմանների մեջ պահե՞լը։- Իհարկե։ Այդպես էլ կա։ Չէ՞ որ Վանեցյանը մեկ տարուց ավելի ղեկավարել է ԱԱԾ-ն Փաշինյանի օրոք։ Ուրեմն

փոխվստահության մթնոլորտը նրանց մեջ առկա էր և, ես չեմ բացառում, որ պահպանվում է։ Այդպես որ ոչ մի պատիվ էլ նրանք չունեն, թեև թաքնվել են Խորհրդային Միության խորհրդանշի՝ հնգաթև աստղի ներքո։ Նրանք բավականին անազնիվ մարդիկ են, որոնք և իրականացրին հակառուսական «թավշյա հեղափոխությունը», հանձնեցին կամ ծախեցին Ղարաբաղը, իսկ հիմա փորձելու են բարդել սեփական մեղքերը Ռուսաստանի վրա և պահպանել անվտ-անգության երաշխիքները, որոնք ստացել են Արևմուտքում:

Оцените статью
error: Content is protected !!