«Գլխավոր չարիք Նիկոլ Փաշինյանն ամբողջ քարոզարշավը տեղափոխել ա խուժանության դաշտ». Գևորգ Պետրոսյան

ԼՈՒՐԵՐ

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ ե հրապարակել, որում մասնավորապես անդրադարձել ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քարոզարշավին. «Հայաստանի գլխավոր չարիք Նիկոլ Փաշինյանն ամբողջ քարոզարշավը տեղափոխել ա խուժանության դաշտ: Բացարձակապես ոչ մի ծրագիր չունի, առավոտից երեկո նախկիններին ա մեղադրում: Էս մարդը արտահերթի պատճառով էդքան ծախս ա նստեցնում պետական բյուջեի վրա, որ գնա, ինչպես ինքն է ասում՝ ցույց տա՝ ովքեր են ժեխերը:

Ի՞նչ ա բարբաջում սրա թիվ մեկ մերձավոր Լենա Նազարյանը, էն որ Ազգայի ժողովի նախագահությունում նստում ա, մեկ-մեկ էլ չի ալարում, քիթը փորում ա: Ասում ա՝ դուք Ադրբեջանից պահանջեք գերիներին: Բա Նիկոլ Փաշինյանը մեխի գլո՞ւխ ա, բա ի՞նքը ինչ անի: Էդ նույն ժեխ բառի համար Նաիրա Զոհրաբյանին պաշտոնից հեռացրեցիր, բա հիմա դու խի՞ ես գնում քարոզարշավի ժամանակ ասում: Նայի հայելու մեջ ու կտենաս՝ ով ա ժեխը:
Մի ծրագիր ունի ինքը միայն՝ քանդել Հայաստանը, վարկաբեկել մեր ժողովրդին, քանդել հայ ավանդական ընտանիքը, եկեղեցին այնպես, ինչպես քանդեց բանակը»:

Оцените статью
error: Content is protected !!