Հայտնի է, թե երբ է կատարվել Դիանա Գասպարյանի և Սուրեն Պապիկյանի սկանդալային զրույցը Փաշինյանի մասին

ԼՈՒՐԵՐ

Այսօր համացանցը քննարկում էր Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գապարյանի և Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը, որի ձայնագրությունը ինչ ինչ եղանակով հայտնվել էր ֆեյսբուքում:

Զրույցի ժամանակ Դիանա Գասպարյանն ասում է, որ ճիշտ կլինի եթե Փաշինյանը հեռանա՝ իշխանությունը փոխանցելով Պապիկյանին, որովհետև նման անհավասարակշիռ պահվածքով վտանգում է երկիրը: Պապիկյանը հորդորում է ոչինչ չգրել, ինքը կխոսի Փաշինյանի հետ:

Ձայնագրությունից չի հասկացվում, թե երբ է եղել այդ խոսակցությունը և մարդիկ ենթադրել են, որ այն օրերս է արվել և անգամ հանդիմանում էին Գասպարյանին, թե անցած օրը բուկլետ էր բաժանում: Իրականում այդ խոսակցությունը հին է՝ տեղի է ունեցել նոյեմբերին:

Գասպարյանը Փաշինյանի հերթական կատաղության նոպայի ժամանակ նրա թիրախն է դարձել, բայց պաշտոնը գերադասել է արժանապատվությունից և վիրավորանքը կուլ է տվել: Սուրեն Պապիկյանը հրշեջի դերը լավ է կատարել:

Оцените статью
error: Content is protected !!