Արարատ Միրզոյանը անսպասելի հրաժարվեց․ Ինչ է կատարվում

ԼՈՒՐԵՐ

Արարատ Միրզոյանը անսպասելի հրաժարվեց․ Ինչ է կատարվում

ԱԺ գործող նախագահ, ՔՊԿ վարչության անդամ Արարատ Միրզոյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու ինքնաբացարկ է ներկայացրել ԿԸՀ:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը: Հիշեցնենք՝ ՔՊ-ն մտադիր է ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկել Ալեն Սիմոնյանի թեկնածությունը:

Թե ինչ պաշտոն է զբաղեցնելու Արարատ Միրզոյանը, առայժմ հայտնի չէ:

Մանդատից հրաժարվել է նաև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:

Երեկ մանդատից հրաժարվելու մասին հայտարարություն էր տարածել նաև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Տեղեկացրեք Ձեր մտերիմներին

Оцените статью
error: Content is protected !!