«Ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե ազգ կոչվածը ոնց դարձավ անհաղորդ անասունի հոգեբանությամբ բիոմասսա». Հրանտ Խալաթյան

ԳԼԽԱՎՈՐ

Հրանտ Խալաթյանի ֆեյսբուքյան էջից.

«Արա, բայց վսյոժե ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե ազգ կոչվածը ոնց դարձավ անհաղորդ անասունի հոգեբանությամբ բիոմասսա: Կովը, որ կով ա, երբ հորթին մորթում են, գոնե մի քանի օր նորմալ կաթ չի տալիս:

Փաստորեն ինչ ա ստացվում, մի պատահական վիժվածք, ով օգտվելով 20 տարի շարունակ գեներացված ատելության, ստի ու կեղծիքի, ինչու չէ, նաև՝ արդարացի դժգոհության հանգամանքից, խաբեց բոլորին, հրահրեց պատերազմ, մի ողջ սերունդ մատաղ արեց թուրքի ոտքերի տակ, ծախեց հայրենիքը, պիտի անպատիժ մնա՞ ու մի բան էլ երկիր ղեկավարի՞…

Դուք գոնե գիտակցու՞մ եք, որ պատերազմի ավարտից 8 ամիս անց, դեռ մեր տղերքի մասունքներն են գտնում, հասկանու՞մ եք, որ հազարավոր ծնողներ, անգերեզման մնացած զավակների վրա լացելու տեղ չունեն, ո՞նց եք ապրելու էդ բեռի տակ…»:

Оцените статью
error: Content is protected !!