Արտակարգ. Ծեծկռտուք` ուղիղ եթերում. Նախկին ՆԳ փոխնախարարը մի քանի հարված է ստացել և ուշագնաց եղել

ԳԼԽԱՎՈՐ

Մոլդովայի ներքին գործերի նախկին փոխնախարար Գենադի Կոսովանը և նախագահ Մայա Սանդուի նախկին խորհրդական Սերգեյ Տոֆիլատը

հեռուստաշոուի ժամանակ կռվի են բռնվել, որի հետևանքով Կոսովանը կորցրել է գիտակցությունը և բժիշկների օգնության կարիք ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Քաղաքական գործիչները, որպես մասնագետ, մասնակցել են Jurnal TV-ի հաղորդմանը, որտեղ ուղիղ եթերի ընթացքում նախկին փոխնախարարը ջուր է լցրել իր ընդդիմախոսի վրա, ինչին ի պատասխան բռունցքով հարված է ստացել և կորցրել գիտակցությունը։

Ավելի ուշ ծրագրի հաղորդավար Դմիտրի Միշինը լուսանկար է հրապարակել, որտեղ քաղաքական գործիչները միմյանց ձեռք են սեղմում և նշել, որ միջադեպը կարգավորվել է։

տեսանյութ

Оцените статью
error: Content is protected !!