Բայդենը խոսքում իրեն համեմատել է «վերամարմնավորված սատանայի» հետ

ԳԼԽԱՎՈՐ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն Օհայոում աջակիցների հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է հունվարի վեցին երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի գրոհին:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Բայդենն ասել է, որ մարդիկ, լինեն Դեմոկրատական, թե Հանրապետական (գրոհողները հանրապետականներ էին-Խմբ.) կուսկացության անդամները, միևնույն կերպ պետք է արձագանքեն հունվարի վեցի իրադարձություններին:

«Ինձ չի հուզում, եթե դուք կմտածեք, որ վերամարմնավորված սատանա եմ: Փաստն այն է, որ դուք չեք կարող հեռուստացույց դիտել ու հայտարարել, որ հունվարի վեցին ոչինչ չի եղել: Դուք չեք կարող լսել այն մարդկանց, որոնք ասում են, որ դա խաղաղ երթ էր»,-հայտարարել էր Բայդենը:

Հիշեցնենք՝ հունվարի 6-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները Վաշինգտոնում կայացած ցույցից հետո գրոհել էին Կապիտոլիումը, որի պատճառով մի քանի ժամ շարունակ ընդհատվել էր Կոնգրեսի աշխատանքը: Անկարգությունների հետևանքով զոհվել էր 5 մարդ, այդ թվում՝ 1 ոստիկան:

Իրավապահ մարմինները խռովարարներին հեռացրել էին Կոնգրեսի շենքից, որից հետո կոնգրեսականները հաստատել էին դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում:

Ներկայացուցիչների պալատը իմպիչմենթի էր ենթարկել Թրամփին՝ ապստամբություն հրահրելու մեղադրանքով, բայց Սենատը արդարացրել էր նախկին ղեկավարին:

Оцените статью
error: Content is protected !!