Զանգեզուրը պոկելու օպերացիան՝ գործողության մեջ

ԼՈՒՐԵՐ

Սկիզբը՝ այստեղ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածաշրջանային այցը նշանավորվեց Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածությամբ: Ռուս-ադրբեջանական շահն այստեղ համընկավ. Բրյուսելին հասկացնել տալ, որ ԼՂ հակամարտության կարգավորման, եւ առհասարակ՝ արդեն Հայաստան-Ադրբեջան լարվածության հիմքում որոշումներ կայացնողները շարունակում են մնալ Մոսկվան ու Անկարան: Մոսկվայի լուռ համաձայնությամբ Շառլ Միշելի տարածաշրջանային այցի մեկնարկին՝ Ադրբեջանը սկսեց մեկը մյուսի հետեւից դիմել սադրանքների հայ-ադրբեջանական սահմաններում:

Իսկ այն, ինչի մասին չի կարող հայտարարել Մոսկվան հրապարակային, ասում էր պաշտոնական Բաքուն… Կարդացեք նաև Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. Նրանք շեշտել են ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների գործունեության կարևորությունը ԱԳՆ-ի պատասխանը Շուշի դիվանագետների այցի վերաբերյալ Արման Աբովյանի հարցմանը «Իշխանության զավթումը դեռ վերջնանպատակը չէ». Կարինե Նալչաջյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Չմիացած պետությունների շարժման» ԱԳ նախարարների հեռավար գագաթաժողովի մասնակիցներին դիմելիս, նախ խնդրի «հումանիտար» մասին անդրադարձավ. «Հարյուր հազարավոր փախստականների վերադարձը շարունակում է Ադրբեջանի իշխանությունների առաջնահերթությունը մնալ։

Մենք սկսել ենք ազատագրված տարածքների վերականգնումը։ Այդ գործընթացը, սակայն, դանդաղում է այն ահռելի չափերի հասնող ականապատման պատճառով, որ իրականացրել են հայերն այդ շրջաններում»։ Ապա պնդել է՝ «Ղարաբաղյան հակամարտությունն այլեւս անցյալում է…»։ Ալիեւն այնուհետեւ ի ցույց է դնում, թե ինչու է ըստ Ադրբեջանի՝ իրավիճակը բարդացել: Նա կրկին մեղադրանքի սլաքներն ուղղում է դեպի Հայաստան: «Ոչ պաշտոնական խողովակներով ստացվող տեղեկատվության համաձայն` Հայաստանը պատրաստ չէ խաղաղ համաձայնագրի ստորագրմանը»,-նշեց նա՝ պնդելով, որ նման մոտեցումը «մեծ սխալ կլինի հայերի կողմից»։ Ապա` հավելում է, թե կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը եւ սահմանները, սկսեն աշխատանքներ տանել սահմանների դելիմիտացիայի ուղղությամբ։ «Դելիմիտացիայի հարցում միջազգային կազմակերպություններից եւս այժմ դրական ազդակներ են ստացվում։

Եթե Հայաստանը չի ցանկանում դա անել, իր գործն է։ Նրանք, սակայն, պետք է լավ մտածեն այդ ուղղությամբ, քանի որ հետագայում կարող է ուշ լինել»,- նշել է Ալիեւը։ Պատերազմում զոհված ընտանիքներին ու պատերազմի հաշմանդամներին բնակարաններ ու մեքենաներ հանձնելու արարողության ժամանակ էլ Ալիեւն օրերս նշել է. «Ստեղծվել է Արեւելյան Զանգեզուրի տնտեսական գոտի: Հիմա Հայաստանում սրա հետ կապված հիստերիայի մեջ են: Անիմաստ է, Արեւելյան Զանգեզուրը մեր պատմական հողն է, Արեւմտյան Զանգեզուրը մեր պատմական հողն է… Մենք չենք կարող մոռանալ պատմությունը: Մենք չենք կարող որեւէ մեկի քաղաքական շահերի պատանդ դառնալ: Թող գան, պատմական փաստաթղթեր, քարտեզներ բացեն, տեսնեն, թե երբ է Խորհրդային կառավարությունը Զանգեզուրը պոկել Ադրբեջանից ու տվել Հայաստանին: Սա հին պատմություն չէ, այն տեղի է ունեցել 101 տարի առաջ: Այսինքն ՝ մենք պետք է ասենք, որ այդպես չէ՞:

Ինչո՞ւ։ Մենք ճշմարտությունն ենք ասում… Հիմա Հայաստանում ասում են, որ Իլհամ Ալիեւը տարածքային պահանջներ է ներկայացնում: Եթե կա Արեւելյան Զանգեզուր, ուրեմն կա նաեւ Արեւմտյան Զանգեզուր: Այո, Արեւմտյան Զանգեզուրը մեր պապերի ու նախապապերի երկիրն է:

Ես ասել եմ, որ մենք պետք է վերադառնանք այնտեղ: Ես դա ասել եմ տասը տարի առաջ: Իմ բոլոր ելույթները մամուլում են: Ես ասել եմ, որ սա մեր նախնիների երկիրն է, մենք պետք է վերադառնանք այնտեղ, եւ մենք կվերադառնանք եւ մենք վերադառնում ենք: Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ: Մենք հաստատ կվերադառնանք, քանի որ այլ ճանապարհ չկա: Այժմ, բոլոր հաղորդակցությունները բացելուց հետո, մենք, իհարկե, կվերադառնանք, եւ ադրբեջանական բնակչությունը կվերադառնա իրենց նախնիների հողերը: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենիք: Մեր հայրենի երկիրը Զանգեզուրն է, մեր հայրենի հողն է Գոյչան, Իրեւանը: Մենք, իհարկե, կվերադառնանք»: Այսպես, Ադրբեջանի նախագահը, ԼՂ-ում 44-օրյա պատերազմի ավարտից 8 ամիս անց, չի էլ հերքում, որ հիմա էլ տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ: Ավելին՝ սպառնում է, որ եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր չստորագրի՝ «մեծ սխալ» կգործի: Ալիեւը հերթական անգամ արձանագրում է, որ ԼՂ-ի հակամարտությունը լուծված է եւ լուծել են միակողմանի կերպով. «Մենք իրականացնում ենք մեր բանակի հետ կապված նոր ծրագրեր: Բայց միաժամանակ մեր դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը լուծված է, եւ մենք վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը… Ի՞նչը լուծված չէ:

Եթե խոսքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին է, ապա ես արդեն ասել եմ, որ Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ անունով տարածքային միավոր: Այդ բառակապակցությունն այլեւս չի կարող օգտագործվել: Չկա Լեռնային Ղարաբաղ: Կա Ղարաբաղ: Իմ կողմից հուլիսի 7-ին ստորագրված հրամանով ստեղծվել է Ղարաբաղի տնտեսական գոտի: Ղարաբաղի բոլոր շրջանները միավորվել են»: Ակնհայտ է, որ Ալիեւն իր հայտարարություններով արդեն իսկ մտել է Հայաստանի համար բավական վտանգավոր փուլ: Նա, ակնհայտորեն դժգոհ է, որ ՀՀ-ում ԱԺ ընտրություններից հետո Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի հաղթանակից հետո՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ նրա սպասումները չեն իրագործվում:

Հիմա նա բոլոր կողմերից է ձգտում ճնշում գործադրել, սանձազերծել ռազմական նոր գործողություններ: Այս իրավիճակում, կարեւոր է, թե ինչպես է իրեն դրսեւորելու միջազգային հանրությունը, եւ ինչ աշխատանքներ է տանելու պաշտոնական Երեւանը: Դատելով Ռուսաստանի լռությունից, Հայաստան-Ադրբեջան սահմանում լարվածությունը, մի քանի միջադեպերը, փոխհրաձգությունը, զոհերի փաստերը, Մոսկվան համարում է Հայաստանի ներքին գործ: 44-օրյա պատերազմում ԼՂ-ում պատերազմին չխառնվելը նրանք համարում էին Ադրբեջանի ներքին գործ, իսկ հիմա, փաստորեն, Հայաստանի տարածքում՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ի դեպ՝ ռուսական ստորաբաժանումների հարեւանությամբ, գնդակոծությունները ադրբեջանական կողմից ռուսների լուռ համաձայնությամբ կամաց-կամաց կդառնան սովորական երեւույթներ:

Հուլիսի 14-ին հեռախոսազրույց կայացավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջեւ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Բլինքենը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է ջանքեր գործադրել բոլոր գերիների վերադարձն ապահովելու համար: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային, նա հույժ կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերականգնումը՝ ընդգծելով խաղաղ գործընթացի հստակ օրակարգի մշակման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա գտնել հակամարտության կայուն եւ երկարաժամկետ լուծում: Ամերիկյան կողմը նշել է, որ համաձայն է վարչապետի պաշտոնակատարի այն դիտարկմանը, որ ստատուս քվոն չի կարող կայուն լինել, եւ Մինսկի խմբի համանախագահության համար անհրաժեշտ է հստակ օրակարգ, որը կնպաստի բանակցությունների հաջողությանը։ Նույն օրը Փաշինյանն ընդունել էր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին: Դեսպանն ընդգծել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռեւս կարգավորված չէ եւ այն հնարավոր կլինի միայն ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո: Փաշինյանն իր հերթին հավելել էր, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում անկայունություն հրահրելու համար, ինչի վկայությունն են այնտեղից ամենաբարձր մակարդակով հնչող շարունակական ագրեսիվ հռետորաբանությամբ հայտարարությունները:

Հուլիսի 17-ին Երեւանում էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որի հետ համատեղ ասուլիսում Փաշինյանն արձանագրեց, որ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն` Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում եւ Հայաստանի հետ սահմանին՝ Նախիջեւանի հատվածում։ Փաշինյան-Միշել ասուլիսը, ըստ էության, երկու հիմնական թեմայի շուրջ էր՝ ԵՄ աջակցությունը Հայաստանին եւ հայ-ադրբեջանական հակամարտությունը։ «Ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց չվերադարձնելու Ադրբեջանի գործելակերպը նրա կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման միակ դեպքը չէ: Ինչպես գիտեք, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում: Ադրբեջանն այս գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլեւ՝ ի հեճուկս իր պարտավորությունների, հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար», – ասուլիսում նշեց Փաշինյանը: Արձանագրենք, որ Եվրոպական խորհրդի նախագահը Երեւանում ուշագրավ հայտարարություն արեց, այն է՝ պետք է հնարավոր լինի արծարծել կարգավիճակի հարցը։ Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչը Երեւանում, ըստ էության, մատնանշեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման Բրյուսելի առաջարկը՝ բաղկացած չորս կետից. հետայսու չափավոր հռետորաբանություն կիրառել՝ լուծման հասնելով գերիների վերադարձի եւ ականապատման քարտեզների հարցում։ Երկրորդ՝ ձեռնամուխ լինել սահմանազատմանը՝ վիճարկվող տարածքներից հետ քաշելով երկու կողմերի զորամիավորումները։ Երրորդ՝ քննարկումներ սկսել տարածաշրջանային ուղիների վերաբացման շուրջ.

«Եվ չորրորդ կետը՝ ավելի ընդհանուր, կարգավիճակի հարցը, խաղաղության բանակցությունը պետք է հնարավոր լինի նաեւ արծարծել»: Շառլ Միշելը Երեւան կատարած այցի շրջանակներում հստակ ընդգծեց, որ մեծ տեղ է տալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ Երեւանից Բաքու ուղեւորվելով, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը կփորձի հասկանալ, թե ինչ դրական դեր կարող է խաղալ ԵՄ-ն՝ սատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Պաշտոնական Երեւանի հրապարակային հայտարարություններին, որոնք արվել էին ի պատասխան Ալիեւի ռազմատենչ հայտարարությունների, Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ իր հերթին հարկ համարեց պատասխանել: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան մեկնաբանելով Շառլ Միշելի հետ ճեպազրույցում Փաշինյանի հայտարարությունները, ոչ ավել, ոչ պակաս, նշեց հետեւյալը. «Ադրբեջանցի ժողովրդի ազգային պատմական հիշողության մեջ ժամանակակից Հայաստանի տարածքը, որտեղ մեր հայրենակիցներն ապրում էին որպես պատմականորեն արմատավորված ժողովուրդ, կոչվում է Արեւմտյան Ադրբեջան եւ, ինչպես գիտեք, մեր հայրենակիցները 3 անգամ արտաքսվել են այս տարածքից, վերջին անգամ 1988-ին:

Զանգեզուրի շրջանը եւ դրա բաժանումը արեւելյան եւ արեւմտյան մասերի՝ նույնպես պատմական իրողություն է: Մեր հայրենակիցների վերադարձը այս տարածքներ նրանց ամենաբնական իրավունքն է: Դրանք տարածքային պահանջներ չեն, այլ փախստականների իրենց տներ վերադարձ, որն արտացոլված է 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունում»: Ահա, այս պայմաններում ստացվեց Ալիեւի՝ Մոսկվա աշխատանքային այցով մեկնելու մասին տեղեկատվությունը: Պարզապես հարկ է հիշեցնել, որ այս տարվա մայիսի 11-ին, երբ աշխատանքային այցով Բաքու ժամանեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, վերջինիս ընդունելիս Ալիեւը նշեց, որ Բաքուն Մոսկվայից ակնկալում է աջակցություն, եւ ընդգծեց, թե ռուս խաղաղապահները գտնվում են իր երկրի տարածքում։

«Ռազմական տեսանկյունից մենք կարող ենք իրավիճակը համարել արդեն նորմալ, բայց քաղաքական, տնտեսական, տրանսպորտային եւ ապագա փոխգործակցության այլ ասպեկտների տեսանկյունից, իհարկե, շատ անելիքներ կան։ Բնականաբար, ակնկալում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր բարեկամ, ռազմավարական գործընկեր, հարեւան երկիր, որի խաղաղապահներն այժմ գտնվում են Ադրբեջանի տարածքում, կշարունակի օգնել լարվածությունը նվազեցնելուն»,- ասել էր Ալիեւը։ Բաքու կատարած Լավրովի այցի անմիջապես հաջորդ օրը ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք:

Оцените статью
error: Content is protected !!