Ռուսաստանի պետական ՌԻԱ գործակալության անսպասելի հայտարարությունը․ Ինչ է սրանով ասվում

ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանի պետական ՌԻԱ գործակալության անսպասելի հայտարարությունը․ Ինչ է սրանով ասվում

ՌԴ պետական ՌԻԱ գործակալությունը հուլիսի 26-ի վաղ առավոտյան տարածել է Բաքվի ՊՆ հաղորդագրությունը, ըստ որի՝ «Հայաստանի զինված ուժերը Բասարգեչարի շրջանից գնդակոծել են Քելբաջարի շրջանում ադրբեջանական զորքերի դիրքերը»։

ՌԴ պետական գործակալությունը կարող է արդարանալ, որ նույնությամբ փոխանցել է Բաքվի հաղորդագրությունը, թեեւ այդ դեպքում էլ պարտավոր էր փակագծերում նշել, որ խոսքը ՀՀ Գեղարքունիքի մարզի մասին է։ Օրինակ, հայկական հաղորդագրությունները փոխանցելիս ՌԴ պետական զլմ-ները նման դեպքերում պարտաճանաչ նշում են «ադրբեջանական» անվանումները։

ՌԴ պետական գործակալությունն այսպիսով աջակցում է Բաքվի տարածքային հավակնություններին, որոնց մեջ է նաեւ Սեւանի տարածաշրջանը, ինչպես նաեւ հաստատում է այն պնդումները, որ Բաքվի զինված ներխուժումները ՀՀ տարածք տեղի են ունենում Մոսկվայի առաջնորդությամբ։

Հայաստանի տարածքի «ադրբեջանական» անվանումները կիրառելը պատահականություն կամ լրագրողական բացթողում չեն, առավել եւս ՌԴ պետական գործակալության կողմից։

Աղբյուր՝ lragir. am

Оцените статью
error: Content is protected !!