Ինչ է գրվшծ Գпրիս-Կшպան шվտոճшնապшրհին Ադրբեջшնի կпղմից տեղшդրվшծ ցпւցшնшկի վրш

ԼՈՒՐԵՐ

Ինչ է գրվшծ Գпրիս-Կшպան шվտոճшնապшրհին Ադրբեջшնի կпղմից տեղшդրվшծ ցпւցшնшկի վրш

Ադրբեջանը Գորիս-Կապան միջպետական ճանապարհին՝ Որոտան-Շուռնուխ հատվածում նոր ցուցանակ է տեղադրել։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ ցուցանականի վրա երեք լեզվով՝ ադրբեջաներենով, ռուսերենով և անգլերենով գրված է «Ուշադրություն. դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք»։

Ադրբեջանական լրատվամիջոցը հայտնում է, որ ցուցանակի տեղադրման առնչությամբ Հայաստանում աճում են դժգոհությունները։

Բացի այդ ուշադրություն է հրավիրվել այն բանին, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատված գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, և վերջինս վերահսկում է Իրանի և Հայաստանի ցամաքային հաղորդակցության ուղիները, ինչև խորացնում է Երևանում առկա անհանգստությունը:

Նշվում է, որ ավտոճանապարհին ոստիկանական անցակետի տեղադրումը,

Իրանից մեքենաների զննումը և նրանց վարորդներից մաքսատուրքեր գանձելուց հետո նոր նշանի տեղադրումը նույնպես Հայաստանին ընտրության հնարավորություն են տալիս՝ կա՛մ համաձայնության գալ խաղաղության պայմանագրի շուրջ, կա՛մ արագացնել դրա ոչնչացումը:

Հիշեցնենք, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի որոշ հատվածներ, որոնք որոշ խորհրդային քարտեզների համաձայն գտնվում են Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած Որոտանի (Կուբաթլու-խմբ) և Կովսականի (Զանգելան) շրջաններում Ադրբեջանին են հանձնվել 2020 թվականի դեկտեմբերի 18-ին՝

Հայաստանի վարչապետի խոսքով բանավոր փոխըմբռնման արդյունքում։

Չնայած Արցախյան վերջին պատերազմի հետևանքով հայկական կողմը կորցրել էր իր վերահսկողությունը Որոտանի և Կովսականի շրջանների տարածքի մեծ մասի նկատմամբ, այնուամենայնիվ կարողացել էր պահպանել Հայաստանին սահմանակից հատվածները։

Վերոհիշյալ հատվածը Բաքվին հանձելու մասին որևէ դրույթ չկար անգամ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության տեքստում։

Оцените статью
error: Content is protected !!