Գшղտնшլսпւմների նпր սկшնդшլ. Բшցшհшյտվել են հпգևորшկшնների шնձնшկшն կյшնքի մшնրшմшսներ

ԼՈՒՐԵՐ

Գшղտնшլսпւմների նпր սկшնդшլ. Բшցшհшյտվել են հпգևորшկшնների шնձնшկшն կյшնքի մшնրшմшսներ

Վրաստանում վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ աղմկահարույց փաստաթղթերն են հանրայնացվում, ըստ որոնց` Պետական անվտանգության ծառայությունը գաղտնալսել է ոչ միայն հանրային դեմքերի, քաղաքական գործիչների, լրագրողների, այլ նաև մի շարք հոգևորականների:

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Օրեր առաջ խոշոր լրատվամիջոցների էլեկտրոնային հասցեներին hakim fasha անունով ուղարկվել է մեծ ծավալով նյութ, որ կազմված է եղել հարյուրավոր doc ձևաչափով նյութերից: Փաստաթղթերում հնարավոր է գտնել նաև 2021 թվականի տեղեկություն:

Կա վարկած, որ տվյալների տարածման մեջ ներգրավված է ՊԱԾ-ի նախկին աշխատողներից մեկը, չնայած այս ամենի հետ կապված պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել: Լրագրողները ենթադրում են, որ այդ անձը երկու ամիս առաջ ինքնասպան եղած Ակակի Նեմսաձեն է:

Փաստաթղթերում ներկայացված են մանրամասներ մի շարք հոգևորականների, հատկապես, անձնական ու սեռական կյանքի մասին: Նշվում է, որ փաստաթղթերում խոսվում է պեդոֆիլիայի, միասեռական կապերի մասին: Ներկայացված են նաև նրանց «զույգերի» անուն ազգանունները, հեռախոսի համարներն ու անձնական այլ տվյալներ:

On.ge լրատվամիջոցն առանձնացրել է նաև այլ թեմաներ, որտեղ ընդգծվում են որոշ հոգևորականների ու Ռուսաստանի հետ կապերը: Այս ցուցակում տեղ է գտել նաև Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը, չնայած այստեղ միայն նրա` Ռուսաստանում ստացած կրթության մասին կա տեղեկություն:

Բացի այս, բացահայտվել է նաև ՊԱԾ-ի իբրև գործակալներ համարվողների անունները, ովքեր հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին իշխող «Վրացական երազանքի» քաղաքապետների թեկնածուներից են:

Թեմայի հետ կապված գրեթե երկու օր անց՝ սեպտեմբերի 14-ին հայտարարություն արեց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա նշել է, որ սա «կեղտոտ սադրանք է ու ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցության կողմից հարձակում պետական գլխավոր ինստիտուտների վրա»։

Դատախազությունը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ թեմայի հետ կապված արդեն գործ է հարուցված:

Оцените статью
error: Content is protected !!