Հրшպшրшկпւմ ենք Արցшխի պшշտպшնпւթյան նորшնշանшկ նшխարшրի ցпւցմունքը մшրտի 1-ի գпրծпվ

ԼՈՒՐԵՐ

Հրшպшրшկпւմ ենք Արցшխի պшշտպшնпւթյան նորшնշանшկ նшխարшրի ցпւցմունքը մшրտի 1-ի գпրծпվ

Առայսօր հրապարակվել են Մարտի 1-ի քրեական գործով անցնող հայտնի դեմքերի հարցաքննությունների արձանագրությունները։

Հրապարակում ենք 2008թ․ ԼՂՀ պաշտպանության բանակի 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար Կամո Վարդանյանի ցուցմունքը, ով այդ օրերին եկել է Երեւան եւ մասնակից է եղել նշված իրադարձություններին։ Նշենք, որ այժմ Կամո Վարդանյանը զբաղեցնում է Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնը:

1992թ․ սեպտեմբերից մինչ օրս ծառայում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակում։ Զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, իսկ 2013-2017թթ․ զբաղեցրել եմ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնը։

Այնուհետեւ դարձել եմ Մոսկվայի գլխավոր շտաբի ակադեմիայի ունկնդիր, ներկայումս սովորում եմ ակադեմիայի 2-րդ կուրսում, ունեմ գեներալ-մայորի կոչում։ 2008թ․ եղել եմ ԼՂՀ պաշտպանության բանակի 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարը։

Այդ պաշտոնը զբաղեցրել եմ 2007-2013թթ․։ Առաջադրված հարցերի վերաբերյալ կասեմ, որ 2008թ․ փետրվարի 22-ին ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի հրահանգով նրա հետ եկել եմ Երեւան՝ մասնակցելու ՀՀ նախագահի նստավայրում անցկացվելիք խորհրդակցությանը։

Խորհրդակցությունը տեղի է ունեցել փետրվարի 23-ին, գիշերը դուրս ենք եկել Ղարաբաղից եւ եկել Երեւան։ Մեր հետ Երեւան են եկել նաեւ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկին) եւ 18-րդ դիվիզիայի հրամանատար Կամո Աղաջանյանը։ Բոլորս եկել ենք մի մեքենայով։

Խորհրդակցությունը սկսvել է ժամը 11։00-ի սահմաններում, այն անց է կացվել Բաղրամյան 26-ում։ Ներկա են եղել զինվորականներ, ՀՀ ազգային անվտանգության եւ ոստիկանության ծառայողներ, ողջ հրամանատարական կազմը՝ մոտ 50 հոգի։

Ներկաներից հիշում եմ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, նրա տեղակալներին, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին։ Խորհրդակցությունն անց է կացրել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ներկա էր նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը, բայց վերջինս ոչինչ չի ասել։

Ռոբերտ Քոչարյանը շատ խիստ տոնով էր խոսում, նա ասաց, որ երկրում ներքաղաքական վիճակը կայուն չէ, ու Երանոսյան Լյովային կամ էլ այլ անձի, կոնկրետ չեմ հիշում, ասաց, որ գնան Մանվել Գրիգորյանին ասեն, որ երկրապահներին ցրի «Երկրապահի» շենքից եւ վերադառնա իր ծառայությանը։

Քոչարյանը խորհրդակցության ժամանակ ասում էր, որ երկրում լարված վիճակ է ստեղծվել, ինչն անթույլատրելի է, պետք է այնպես անենք, որ իրավիճակը շտկվի, ներքաղաքական կյանքը վերադառնա բնականոն հուն։ Այդ ժամանակ Հայաստանում հանրահավաքներ էին տեղի ունենում, քանի որ 2008թ․ փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքը եւ պնդում էին, որ դրանք կեղծվել են։

Մեծ թվով մարդիկ Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաքներ էին անցկացնում։ Ռոբերտ Քոչարյանը հենց դա նկատի ուներ եւ ասում էր, որ երկրի ներքաղաքական կյանքը կայուն չէ, ցույցեր են տեղի ունենում, լարվածություն կա, պետք է այնպես անենք, որ վիճակը կայունանա։ ՀՀ նախագահի ասած կոնկրետ բառերը չեմ հիշում, բայց այդ խորհրդակցության իմաստը հենց դա էր։

Ինչպես հասկացանք, նա դժգոհ էր Մանվել Գրիգորյանից, ով, հավանաբար, այլ մտքեր ուներ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ու իր մի քանի տասնյակ համախոհներին հավաքել էր «Երկրապահի» շենքում, եւ մեր բոլորիս ներկայությամբ նախագահը պահանջեց Մանվել Գրիգորյանին կարգի հրավիրել։

Խորհրդակցությունը շատ կարճ է տեւել՝ մոտ 15-20 րոպե, ասում էր, որ անթույլատրելի է նման վիճակը։ Դրանից հետո Մովսես Հակոբյանը մեզ ցուցում տվեց մնալ Երեւանում, քանի որ Ղարաբաղից պետք է զորք ուղարկվեր Երեւան։ Հասկանալի էր,

որ Մովսես Հակոբյանին այդպիսի հրաման են տվել նախագահի խորհրդակցությունից հետո, ամենայն հավանականությամբ, պաշտպանության նախարարը, կոնկրետ տեղյակ չեմ։

Մովսես Հակոբյանն ասաց, որ պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա Ղարաբաղի զորք պետք է բերվի Երեւան, ինքը գնում է Ստեփանակերտ՝ զբաղվելու այդ հարցերով։ Այնուհետեւ պաշտպանության բանակից ստացած հրամանի համաձայն՝ 10-րդ դիվիզիայի ստորաբաժանումներից համապատասխան քանակով անձնակազմ ենք ուղարկել Երեւան։ Քանի որ արդեն 10 տարի է անցել, ես չեմ հիշում, թե կոկրետ քանի հոգի են եղել, մոտավորապես 100 հոգու ենք ուղարկել։

Բոլորն էլ սպաներ եւ ենթասպաներ են եղել, նաեւ՝ պայմանագրային զինծառայողներ։ Զորքը կազմավորված է եղել դիվիզիայի վարչության զորամասերի հետախուզական եւ համազորային կազմից։ Նրանք, ովքեր ընդգրկված են եղել մարտական հերթապահության մեջ, այլեւս դիրքեր չեն գնացել, փոխարինել ենք այլ ծառայողներով, քանի որ մոտ 20 ամիս անձնակազմը մնացել է Երեւանում։ Դիվիզիայի կազմից ստեղծված համահավաք ստորաբաժանման ավագ եմ նշանակել իմ տեղակալ Միքայել Արզումանյանին։

Նշեմ, որ իմ հիշելով՝ Միքայել Հարությունյանի կողմից տրված հրամանի հիման վրա ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի կողմից հրաման է արձակվել, որի հիման վրա էլ ԼՂՀ-ի զորքը տեղափոխվել է Երեւան։ Ես ընդգրկված չեմ եղել համահավաք գումարտակի կազմում ու պետք է վերադառնայի դիվիզիա, պարզապես մնացել եմ մի քանի օր Երեւանում,

որպեսզի զորքը տեղավորեմ։ Ընդհանուր կազմավորված համահավաք գումարտակը, իմ հիշելով, բաղկացած էր մոտ 300 զինծառայողներից, նրանք ընդհանուր շարասյունով Երեւան են եկել 2008թ․ փետրվարի 23-ին։

Շարունակելի…

Աղբյուր՝ armlur.  am

Оцените статью
error: Content is protected !!