Նիկпլ Փшշինյшնը դիմեg ՌԴ-ին․ 102-րդ բшզшն՝ Սյпւնիքում իրшվիճшկի թելшդրпղ

ԼՈՒՐԵՐ

Նիկпլ Փшշինյшնը դիմեg ՌԴ-ին․ 102-րդ բшզшն՝ Սյпւնիքում իրшվիճшկի թելшդրпղ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայ-ռուսական պայմանագրին համապատասխան օգնություն տրամադրելու հարցով, այդ թվում՝ ռազմական օգնության մասին է խոսքը։

Այս մասին «Ազատությանը» հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Բայց քանի որ դա տեղի չի ունեցել, այսօր առավոտյան արդեն պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնությանը»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ ինչո՞ւ կարիք առաջացավ փոխօգնության պայմանագրի շրջանակում էլ դիմել ՌԴ-ին՝ բացի ՀԱՊԿ-ից, ԱԺ փոխնախագահը պատասխանել է՝ այս փուլում օգտագործվում են բոլոր լծակները․

«Բոլոր լծակները և դիվանագիտական խողովակներն այս փուլում օգտագործվում են, որպեսզի հարցը հնարավորինս արագ լուծում ստանա, քանզի անընդունելի ենք համարում ՀՀ ինքնիշխան տարածքի վերաբերյալ գեթ մեկ կիլոմետրի հետ կապված որևիցե խնդիր»։

Դիտարկմանը, թե Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն օգնության հարցով չի դիմել Վլադիմիր Պուտինին, Ալեն Սիմոնյանն ասել է, որ դա վերաբերում է երեկվա հեռախոսազանգին։

Նա նաև ասել է, որ դեռ պատասխան չեն ստացել՝ նշելով, որ ակնկալում են թե՛ ՀԱՊԿ պայմանագրի, թե՛ հայ-ռուսական պայմանագրի լիարժեք գործածություն։

Оцените статью
error: Content is protected !!