ՌԴ ԱԳՆ պшշտոնшկան ներկшյացпւցիչ Զшխարпվայի պшտшսխшնը չпւշացшվ․ Էրդпղшնը երկընտրшնքի шռջև

ԼՈՒՐԵՐ

ՌԴ ԱԳՆ պшշտոնшկան ներկшյացпւցիչ Զшխարпվայի պшտшսխшնը չпւշացшվ․ Էրդпղшնը երկընտրшնքի шռջև

Մոսկվան հետևություններ կանի Թուրքիայի ԱԳՆ արտահայտություններից Ղրիմում կայացած ընտրությունները չընդունելու մասին:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Անկարայի հայտարարությունը:

«Մենք երբեք անուշադրության չենք մատնում նման հայտարարությունները: Եթե նրանց չի հոգնեցրել Մոսկվայից լսել համապատասխան նկատողությունները, հիշեցումները և հանդիմանությունները, նշանակում է նրանք համբերատար են:

Սակայն դա ուրիշ ոչնչի չի բերում, բացի նրանից, որ մենք համապատասխան հետևություններ ենք անում, որոնք, ակնհայտորեն չեն ծառայում ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ նախօրեին Անկարան հայտարարել էր, որ ՌԴ Պետդումայի՝ Ղրիմում անցկացված ընտրություններն իրավական ուժ չունեն Թուրքիայի համար, քանի որ երկիրը չի ճանաչում թերակղզու միացումը Ռուսաստանին:

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Թուրքիայի կողմից Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքները չճանաչելու հանգամանքին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Լրագրողների հետ զրույցում Պեսկովը նշել է, որ Կրեմլը ցավում է,

որ Թուրքիան չի ճանաչել Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքները և հույս ունի, որ թերակղզու նկատմամբ Թուրքիայի Հանրապետության դիրքորոշումը կփոխվի։

«Մենք չենք ընդունում նման հայտարարությունները և այդ մասին բացահայտ խոսում ենք մեր թուրք գործընկերների հետ։

Ղրիմի թեման այն թեման է, որի շուրջ մեր դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են։ Մենք ափսոսում ենք Թուրքիայի նման դիրքորոշման համար,

սակայն մենք հույս ունենք, որ ժամանակի ընթացքում Թուրքիան քաղաքական կամք կցուցաբերի և տուրք տալով ճշմարտությանն ու իրերի իրական իրավիճակին կփոխի այս դիրքորոշումը»,- նշել է պեսկովը։

Կրեմլի խոսնակը հավելել է նաև, որ չնայած էական հարցերի առկայությանը, որոնց շուրջ տարաձայնություններ կան, չպետք է դրանք խոչընդոտ հանդիսանան մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ երկկողմ հարաբերությունների և փոխգործակցության ողջ շրջանակի զարգացման համար:

Оцените статью
error: Content is protected !!