Երգիչ Հшյկпյի ինստшգրшմյшն վերջին գրшռումը և լուսшնկարը

ՇՈՈՒ֊ԲԻԶՆԵՍ

Երգիչ Հայկոյի ինստագրամյան վերջին գրառումը և լուսանկարը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր մահացել է սիրված եգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն:

Հայոն վերջին անգամ հրապարակում է արել իր ինստագրամյան էջում սեպտեմբերի 6-ին՝ ներկայացնելով իր մենահամերգներից մեկից լուսանկար ու վերնագրել էր. «Haykolive concert, best moments»:

Միքայելյան հիվանդանոցից տեղեկացանք, որ քիչ առաջ մահացել է երգիչ, երգահան Հայկոն։

Հիշեցնենք, որ ավելի արդեն տեղեկացրել էինք, որ երգիչ Հայկոն վերակենդանացման բաժանմունքում է:

Հայկոյի մոտ արյան վարակում էր, թոքերի 90%-ն ախտահարված էր:

Հայկոյի մոտ արդեն օրգանների անբավարարություն էր, քանի որ թթվածինը տեղ չէր հասնում: Օրգանները հերթով սկսում էին չկատարել իրենց գործառույթը:

Հիշեցնենք, որ Հայկոն հոսպիտալացվել է օրեր առաջ։ Սիրված և տաղանդավոր երիաժիշտն առողջական խնդիրներ ունի կորոնավիրուսյան վարակի հետ կապված։ Համացանցի մեջ

տարածված լուրերը, թե հայտնի և սիրված երգիչ Հայկոն մա հացել է, չեն համապաստխանում իրականությանը։ NEWS.am STYLE-ի հետ զրույցի ընթացքում այս մասին հայտնել է Երեւանի

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարը՝ Շուշան Դանիելյանը: Քիչ առաջ ֆեյսբուքյան էջում տեսանյութ

է հրապարակել Կամո Սեյրանյանը և հայտնել, որ իրենք գտնվում են հիվանդանոցում, ուր Հայկոն է բու ժում է ստանում։ «Քիչ առաջ բժիշկը զանգեց, լուր ստացանք, որ դեպի դրական

տեղաշարժ կա»,- տեսանյութի մեջ ասում է Սյուզան Մարգարյանը։ «Թող բոլորիդ աղոթքները լինեն իր հետ, և ամեն բան լավ է լինելու»,- շեշտել է Արսեն Գրիգորյանը։

Оцените статью
error: Content is protected !!