Հшյտնի է Հшյկոյի հпգեհшնգստի шրարпղпւթյան шնցկшցմшն վшյրը և ժшմը

ՇՈՈՒ֊ԲԻԶՆԵՍ

Հшյտնի է Հшյկոյի հпգեհшնգստի шրարпղпւթյան шնցկшցմшն վшյրը և ժшմը

Հայկոյի (Հայկ Հակոբյան) հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 18:00-ից՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդի):

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Հայկոն:

Երգիչը վարակվել էր կորոնավիրուսով, նրա վիճակը ծայրահեղ ծանր էր, բժիշկները բոլոր հնարավոր միջոցներով պայքարում էին նրա կյանքի համար։

Երգիչը 44 տարեկան էր։ Հայկոն 2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է

«Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։

Գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։

2011 թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։

Քшվոր ջшն միշտ կլինեu «uանnյի» uրտnւմ. Հայկnյի uանիկի անչափ հnւզիչ գրառnւմը

Երգիչ Վրադիմիր Պողոսյանը, ով նաև հանդիսանում է Հայկոյի սանիկը, ինստագրամյան իր էջում հրապարակել է Հայկոյի հետ իր լուսանկարը ու մակագրել.

«Կհանդիպենք մի օր էլի, լուսավոր վերևներում

Քավոր ջան, միշտ կլինես «սանյոյի» (սանիկ) սրտում ու հուշերում»

Երգիչ Հայկոյի ինստագրամյան վերջին գրառումը և լուսանկարը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր մահացել է սիրված եգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն:

Հայոն վերջին անգամ հրապարակում է արել իր ինստագրամյան էջում սեպտեմբերի 6-ին՝ ներկայացնելով իր մենահամերգներից մեկից լուսանկար ու վերնագրել էր. «Haykolive concert, best moments»:

Միքայելյան հիվանդանոցից տեղեկացանք, որ քիչ առաջ մահացել է երգիչ, երգահան Հայկոն։

Հիշեցնենք, որ ավելի արդեն տեղեկացրել էինք, որ երգիչ Հայկոն վերակենդանացման բաժանմունքում է:

Հայկոյի մոտ արյան վարակում էր, թոքերի 90%-ն ախտահարված էր:

Հայկոյի մոտ արդեն օրգանների անբավարարություն էր, քանի որ թթվածինը տեղ չէր հասնում: Օրգանները հերթով սկսում էին չկատարել իրենց գործառույթը:

Հիշեցնենք, որ Հայկոն հոսպիտալացվել է օրեր առաջ։ Սիրված և տաղանդավոր երիաժիշտն առողջական խնդիրներ ունի կորոնավիրուսյան վարակի հետ կապված։ Համացանցի մեջ

տարածված լուրերը, թե հայտնի և սիրված երգիչ Հայկոն մա հացել է, չեն համապաստխանում իրականությանը։ NEWS.am STYLE-ի հետ զրույցի ընթացքում այս մասին հայտնել է Երեւանի

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարը՝ Շուշան Դանիելյանը: Քիչ առաջ ֆեյսբուքյան էջում տեսանյութ

է հրապարակել Կամո Սեյրանյանը և հայտնել, որ իրենք գտնվում են հիվանդանոցում, ուր Հայկոն է բու ժում է ստանում։ «Քիչ առաջ բժիշկը զանգեց, լուր ստացանք, որ դեպի դրական

տեղաշարժ կա»,- տեսանյութի մեջ ասում է Սյուզան Մարգարյանը։ «Թող բոլորիդ աղոթքները լինեն իր հետ, և ամեն բան լավ է լինելու»,- շեշտել է Արսեն Գրիգորյանը։

Оцените статью
error: Content is protected !!