Էդմnն Մարnւքյանը՝ տեղի nւնեցած միջшդեպի մաuին

ԼՈՒՐԵՐ

Էդմnն Մարnւքյանը՝ տեղի nւնեցած միջшդեպի մաuին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով այսօր տեղի ունեցած միջադեպին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհակալ եմ բոլորիդ զանգերի, նամակների և ուղղակի անհանգստության համար։ Ինձ հետ ամեն բան կարգին է։

Կարճ խոսեմ այսօր առավոտյան ԼՀԿ գրասենյակի բակում տեղի ունեցած միջադեպի մասին. մեքենաս կայանելիս քաղաքացին մոտեցավ:

Տեսնելով, որ ասելիք ունի, մեքենայի ապակին իջեցրի և, ըստ էության, արձանագրեցի,

որ քաղաքացին, գլուխը մեքեանայի պատուհանից ներս մտցնելով, փողոցը խառնել էր ֆեյսբուքի հետ՝ կարծելով, թե ֆեյսբուքում քաղաքական գործիչների հասցեին տրվող վիրավորանքները կարող է կանգնել ու հնչեցնել փողոցում ինձ հանդիպելիս։

Բնականաբար, նրա խոսքերն անպատասխան չմնացին։

Մի պահ նա սպառնում էր հարվածել ինձ, սակայն դա նրան ևս չհաջողվեց, քանի որ մեքենան կայանեցի և արագ ձեռքերից բռնեցի, հանդարտեցրի և բացատրական աշխատանք տարա իր հետ, արդյունքում նա գնաց իր ճանապարհով։

Հուսով եմ, որ ատելության այս մթնոլորտը մի օր այլևս տեղ չի ունենա մեր հասարակությունում, և մենք կապրենք իրապես համերաշխ, խաղաղ ու փոխադարձ հարգանքի միջավայրում։

Ամեն դեպքում, եթե մարդիկ ակնկալում են, որ մենք պետք է շրջենք զրահապատ մեքենայով և թիկնազորով, որպեսզի պաշտպանվենք տարատեսակ սադրանքներից և հարձակումներից, ապա ասեմ, որ դա մեր մասին չէ։ Նման վարքագծի և մեր հասցեին հնչեցված վիրավորանքների կրկնման դեպքում մենք նույն կերպ դրանք չենք հանդուրժելու և անպատասխան չենք թողնելու։

Յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր խոսքի արժեքն ու չփորձի ոտնահարել դիմացինի արժանապատվությունը։

Ամեն խոսքի համար պատասխան տալ է պետք։

Ի դեպ, եղելության մի հատվածը՝ այն պահից, երբ ես իջնում եմ մեքենայից, «պատահաբար» գրասենյակի բակում նկարահանվել է անտիֆեյքի լրագրողների կողմից։
Ահա և հայկական համացանցը ցնցած վերջին նյութի պատմությունը»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մի քաղաքացի «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակի դիմաց հարձակվել էր կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի վրա և փորձել հարվածել, մեղադրանքներ հնչեցրել նրա հասցեին: Սկսվել էր քաշքշուկ:

Оцените статью
error: Content is protected !!