Մեծ սկшնդալ Ռпւմինիա — Հայшստան խшղից հետп․ Ինչ է կшտшրվել

ԼՈՒՐԵՐ

Մեծ սկшնդալ Ռпւմինիա — Հայшստան խшղից հետп․ Ինչ է կшտшրվել

Ֆուտբոլի աշխարհի առաջնության Ռումինիա – Հայաստան ընտրական խաղն ավարտվել է մեծ սկանդալով:

Ինչպես նշում է fana tik.ro կայքը, հանդիպման ավարտից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել ռումինացի երկրպագուների և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների միջև:

Միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ռումինացի ֆաներից մեկը գարեջրով բաժակը նետել է հայկական պատվիրակության կողմը: Ըստ աղբյուրի, ՀՖՖ ներկայացուցիչները մոտեցել են ֆաներին և սկսել վիճաբանել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի:

Մարզադաշտի անվտանգության աշխատակիցները և ոստիկաններն շատ արագ բաժանել են կռվող կողմերին:

Հայաստանի ֆուտբոլիստներից մի քանիսը նկատելով դա, փորձել են բարձրանալ տրիբունա, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել:

Ըստ աղբյուրի, տուժածներ չկան:

Ի դեպ, հանդիպման գլխավոր մրցավար Օրսատոն խաղի ժամանակ Հայաստանի հավաքականի պահեստայինների նստարանից հեռացրել է գլխավոր մարզչի օգնականին այն բանի համար, որ նա վիճաբանել է ռումինացի երկրպագուների հետ:

Оцените статью
error: Content is protected !!