Ալիեւը uրեց իrավիճակը․ Հnւժկու պաsասխանը չի nւշանա

ԼՈՒՐԵՐ

Ալիեւը uրեց իrավիճակը․ Հnւժկու պաsասխանը չի nւշանա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն հերքում է Ղարաբաղում, Իրանի հետ սահմանին Իսրայելի ներգրավվածության մասին հայտարարությունները։

Իտալական La Rep ubblica թերթին տված հարցազրույցում Ալիեւը նման հայտարարությունը «զառանցանք եւ Ադրբեջանը Իրանի հասարակության աչքում վարկաբեկելու փորձ» է անվանել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Իրանի իշխանությունները կասկածում են, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ։

Իրանը մեղադրել է Իսրայելին այն բանում, որ նա ջանում է մոտենալ իրանական սահմանին Ադրբեջանի միջոցով՝ փորձելով օգտվել Լեռնային Ղարաբաղի իրավիճակից, ինչպես նաեւ հակամարտություն հրահրել Բաքվի եւ Թեհրանի հարաբերություններում։

«Մենք հերքում ենք Ադրբեջանի հասցեին հնչող բոլոր մեղադրանքները իբր Իսրայելին ազատագրված հողեր հրավիրելու հետ կապված։ Դա զառանցանք է։

Դա պարզապես պատրվակ է Ադրբեջանին վարկաբեկելու համար՝ հաշվարկված ներքին հանրության համար։

Ամեն մեկը կարող է գնալ եւ համոզվել, որ այնտեղ կյանք չկա։ Ամեն բան ավերված է։ Երկրորդ՝ մենք պահանջում ենք, որպեսզի մեզ հարգեն այնպես, ինչպես մենք ենք հարգում մյուսներին»,- ասել է Ալիեւը։

Այսպիսով, Ալիեւը հակասում է ինքն իրեն։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը պարծենալով տեղեկացնում էր ամբողջ աշխարհից տարածքների վերականգնման համար բազմաթիվ ընկերությունների ներգրավվածության մասին։

Իսկ հիմա հանկարծ՝ ով ուզենա կարող է գնալ եւ համոզվել, որ այնտեղ կյանք չկա։ Հավանաբար, Բաքուն թաքցնելու բան ունի։

Оцените статью
error: Content is protected !!