Պատրիшրք Կիրիլի տпղատակով ակնшրկը Լեռնшյին Ղшրաբшղի հիմնшխնդրի վերшբերյալ

ԼՈՒՐԵՐ

Պատրիшրք Կիրիլի տпղատակով ակնшրկը Լեռնшյին Ղшրաբшղի հիմնшխնդրի վերшբերյալ

Քաղաքական գործոնի գերիշխումը բարդացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները:

Ըստ ռուսական ՏԱՍՍ-ի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:

«Այսօր մենք ստիպված ենք քննարկել շատ բարդ հարցեր, որոնք թեև կրոնական առաջնորդների օրակարգում են, բայց, այդուհանդերձ, տարբեր չափումներ ունեն, այդ թվում՝ քաղաքական:

Դրանց թվում, երբ խոսքը ռազմական հակամարտության հաղթահարման մասին է՝ քաղաքական գործոնն առկա է:

Երբեմն, երբ այդ գործոնը շատ է գերիշխում է, բանակցությունները դժվարանում են», — ասել է Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը:

Պատրիարք Կիրիլի խոսքով՝ նման բարդ խնդիրների քննարկման ժամանակ կրոնական առաջնորդների առավելությունը ընդհանուր հիմքն է:

«Մեր հավատը առ Աստված, արժեքների համակարգը բարոյական է, միմյանց հանդեպ կա վստահություն, և դա, իհարկե, շատ բարենպաստ միջավայր է ստեղծում», — ասել է Կիրիլ Առաջինը:

Մոսկվայում, Համայն Ռուսիո պատրիարքի Կիրիլի և Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի երկկողմ հանդիպումից բացի, տեղի կունենա նաև պատրիարք Կիրիլի, Փաշազադեի և

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եռակողմ հանդիպումը, որը նվիրված կլինի Արցախյան հակամարտության կարգավորման թեմային:

Оцените статью
error: Content is protected !!