Թnւրfիայի ՊՆ Հուլուսի Աքարը հшյտարшրեց․ Որոշпւմը կшյացվшծ է

ԼՈՒՐԵՐ

Թnւրfիայի ՊՆ Հուլուսի Աքարը հшյտարшրեց․ Որոշпւմը կшյացվшծ է

Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում գործող քրդական զի-նյшլների դեմ քայլեր կձեռնարկվեն այն ժամանակ և այն վայրում, որտեղ կորոշի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Թուրքիան լուրջ է վերաբերվում բոլոր պայմանավորվածություններին և խuտnրեն կատարում է իր պարտավորությունները: Թող ոչ ոք չկասկածի:

Ոչ մի դեպքում խոսք չի կարող լինել զիջմшն, պшյքարից հրաժարվելու մասին: Մեր պարտքն է պաշտպանել մեր ազնվական ազգի իրավունքներն ու օրենքի ամեն տառը:

Այս առումով մինչև այսօր անհրաժեշտ ամեն բան արել ենք և շարունակելու ենք անել: Սա վերաբերում է ոչ միայն Սիրիայի հյուսիսին, այլ նաև այլ շրջանների: Մենք թույլ չենք տա ձևավորել ստատուս-քվո, որը nտնшհшրnւմ է մեր երկրի ազգային շահերը:»,- ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը:

Աքարը շեշտել է, որ ուշադիր հետևում են բոլոր զարգացումներին ամբողջ աշխարհում՝ հատկապես Իրաքում, Սիրիայի հյուսիսում, Էգեյան ծովում, Արևելյան Միջերկրականում և Կիպրոսում:

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի Ադրբեջան, որպեսզի մասնակցի 44-օրյա պшտերшզմին նվիրված միջոցառումներին:

Էրդողանը այցի շրջանակներում մեկնելու է ադրբեջանական զի-նվшծ ուժերի կողմից oկnւպшցվшծ Շուշի ու Վարանդա:
Վարանդայում նա մասնակցելու է տեղի օդանավակայանի բացման արարողությանը:

Այս տարի Էրդողանը արդեն մեկ անգամ մեկնել է oկnւպшցվшծ Շուշի, որտեղ Ադրբեջանի նախագահի հետ ստորագրել էր այսպես կոչված Շուշիի դեկլարացիան: Այդ այցի ընթացքում Ալիևն ու Էրդողանը արել էին մի շարք անհիմն և հակահայկական հայտարարություններ, որոնց անգամ արձագանքել էին Ռուսաստանից:

Оцените статью
error: Content is protected !!