Իրшնի ԱԳՆ հшպշտապ հերքпւմը․ Սկuվեց

ԼՈՒՐԵՐ

Իրшնի ԱԳՆ հшպշտապ հերքпւմը․ Սկuվեց

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Ադրբեջանը ազատ է արձակել երկու իրանցի բանտարկյալների՝ պատժի մնացած մասը Իրանում կրելու համար, փոխանցել է Mehr-ը:

Նա պարզաբանել է, որ խոսքը Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի զինվորականների կողմից բերման ենթարկված իրանցի բեռնատարների վարորդների մասին չէ, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին իրանական ԶԼՄ-ները եւ ինչը հերքել է Բաքուն:

«Ադրբեջանի կառավարության կողմից ձերբակալված երկու իրանցի վարորդներին ազատ արձակելու վերաբերյալ խորհրդակցությունների արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ», — հայտարարել է Խաթիբզադեն:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն հերքում է Ղարաբաղում, Իրանի հետ սահմանին Իսրայելի ներգրավվածության մասին հայտարարությունները։

Իտալական La Rep ubbl ica թերթին տված հարցազրույցում Ալիեւը նման հայտարարությունը «զառանցանք եւ Ադրբեջանը Իրանի հասարակության աչքում վարկաբեկելու փորձ» է անվանել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Իրանի իշխանությունները կասկածում են, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ։

Իրանը մեղադրել է Իսրայելին այն բանում, որ նա ջանում է մոտենալ իրանական սահմանին Ադրբեջանի միջոցով՝ փորձելով օգտվել Լեռնային Ղարաբաղի իրավիճակից, ինչպես նաեւ հակամարտություն հրահրել Բաքվի եւ Թեհրանի հարաբերություններում։

«Մենք հերքում ենք Ադրբեջանի հասցեին հնչող բոլոր մեղադրանքները իբր Իսրայելին ազատագրված հողեր հրավիրելու հետ կապված։ Դա զառանցանք է։

Դա պարզապես պատրվակ է Ադրբեջանին վարկաբեկելու համար՝ հաշվարկված ներքին հանրության համար։

Ամեն մեկը կարող է գնալ եւ համոզվել, որ այնտեղ կյանք չկա։ Ամեն բան ավերված է։ Երկրորդ՝ մենք պահանջում ենք, որպեսզի մեզ հարգեն այնպես, ինչպես մենք ենք հարգում մյուսներին»,- ասել է Ալիեւը։

Այսպիսով, Ալիեւը հակասում է ինքն իրեն։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը պարծենալով տեղեկացնում էր ամբողջ աշխարհից տարածքների վերականգնման համար բազմաթիվ ընկերությունների ներգրավվածության մասին։

Իսկ հիմա հանկարծ՝ ով ուզենա կարող է գնալ եւ համոզվել, որ այնտեղ կյանք չկա։ Հավանաբար, Բաքուն թաքցնելու բան ունի։

Оцените статью
error: Content is protected !!