ԱՆ-ն նпր шռшջшրկ է ներկшյшցրել. Ինչ է սպшսվում

ԼՈՒՐԵՐ

ԱՆ-ն նпր шռшջшրկ է ներկшյшցրել. Ինչ է սպшսվում

Գործադիրում քննարկումներ են ընթանում  դպրոցներում աշնանային արձակուրդները մեկ շաբաթով երկարաձգելու, իսկ բուհերում հեռավար ուսուցման անցնելու վերաբերյալ։

Մեզ հետ զրույցում Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ նմանատիպ քննարկումներ միշտ էլ եղել են։

«Դպրոցներում արձակուրդները հետաձգվելու են մեկ շաբաթով, ինչպես նաև նախարարությունը առաջարկել է բուհերում դասերը կազմակերպել հեռավար։ Նման առաջարկ կա արդեն»,- ասաց խոսնակը։

Նա նշեց, որ այժմ էլ մի շարք դպրոցներ արդեն իսկ անցել են հեռավար ռեժիմի՝ կորոնավիրուսային հիվանդության դեպքեր ունենալու պատճառով։

ԿԳՄՍ նախարարությունից էլ մեզ հետ զրույցում ասացին, որ ստացել են համապատասխան դիմումը և այժմ քննարկումներ են ընթանում։

Հիշեցնենք, որ այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք: Ունենք 1221 առողջացած, 42 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Оцените статью
error: Content is protected !!