ՀՀ-ին փnխանցված 11 աճյnւնների ինքնnւթյունը պարզվել է․ Նրանք Ցnրի զnրամաuի Դ-20 դիվիզիnնից էին

ԼՈՒՐԵՐ

ՀՀ-ին փnխանցված 11 աճյnւնների ինքնnւթյունը պարզվել է․ Նրանք Ցnրի զnրամաuի Դ-20 դիվիզիnնից էին

Շուրջ մեկ տարի և երեք ամիս անհետ կորած համարվող Ցորի Դ-20 դիվիզոնի տղաների աճյունները գտնվել են։

Ինը զինծառայողների հոգեհանգիստը տեղի է ունենալու դեկտեմբերի երկուսին՝ զինվորական արարողակարգով։ Տեղեկութունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց զինծառայողի հարազատը։

«Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնի տղաների հոգեհանգստի արարողություն տեղի կունենա Ս․Թ-ի դեկտեմբերի երկուսի ժամը 16։30-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։

Ծնողների խնդրանքով, ծաղկեպսակների համար նախատեսված գումարները կարող են փոխանցել Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանին՝

անհետ կորած զինծառայողների ուխտագնացությունների կազմակերպման նպտակով (բանկային հաշվեհամար՝ 163548011010, Վարուժան Հակոբյան)»,- հայտնեց զինծառայողի հարազատը։

Ավելի վաղ, «Փաստինֆո»-ն անդրադարձել էր հրետանային դիվիզիոնի զինծառայողների անհետ կորելու փաստին։ Սույն թվականի նոյեմբերի երկուսին Ադրբեջանը հայկական կողմին փոխանցեց զինծառայողների աճյուններ։

ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, երկար բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող 11 հոգու աճյուն:

Նրանց ինքնությունը հաստատվեց դատաբժշկական փորձաքննությունից հետո՝ նրանք ցորի հրետանավորներն էին։

Նրանցից 9-ին՝ Ազատյան Դավիթ Լևոնի, Անտոնյան Հայկ Հովհաննեսի, Դանիելյան Կարեն Բորիկի, Միքայելյան Արտակ Ջիվանի, Օհանյան Նարեկ Արմենի, Պապյան Վահե Արթուրի, Պապիկյան Հայկ Մհերի, Պողոսյան Ռուբեն Արսենի, Պողոսյան Սամվել Ստեփանի, կհուղարկավորեն դեկտեմբերի երկուսին։

Оцените статью
error: Content is protected !!