ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին. Uկսվում է

ԼՈՒՐԵՐ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները:

Այս մասին կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքի հայտարարությունը տեղադրվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։

«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի ի և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև նոյեմբերի 26-ին կայացած եռակողմ հանդիպումը։

Նա ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ուղիղ կապի վերականգնումն ամենաբարձր մակարդակով և նրանց պատրաստակամույունը կատարել Նոյեմբերի 9-ի և Հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորվածությունները։

Նա վերահաստատել է ՄԱԿ-ի մոտեցումներն առ այն, որ տարածաշրջանում խաղաղության կարելի է հասնել միայն կառուցողական երկխոսության արդյունքում, նաև՝ հնարավոր բոլոր ֆորմատների օգտագործմամբ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ։

Գուտերեշը գոհունակությամբ է նշում Ռուսաստանի Դաշնության դերը շփումների և երկխոսության շարունակմանն աջակցելու գործում», – ասված է հայտարարության մեջ։

Оцените статью
error: Content is protected !!