Հանրապետnւթյան հրապարակում ամանnրյա տnնածառ կտեղադրվի, թե ոչ. Մանրամաuներ

ԼՈՒՐԵՐ

Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառ հավանաբար կտեղադրվի: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նրա խոսքով՝ հստակ որոշում կկայացվի առաջիկա օրերին:

«Երեխաների համար հնարավոր է՝ գլխավոր տոնածառ դրվի: Տոնածառեր կտեղադրվեն նաեւ Երեւանի վարչական շրջաններում»,- ասաց Կարապետյանը՝ նշելով որ առայժմ քննարկվում է:

Հարցին՝ տոնական միջոցառումներ և՞ս նախատեսվում են, Կարապետյանն ասաց. «Մենք դրա մասին հայտարարություն կանենք»:

Կարապետյանի խոսքով՝ եթե որոշվի տոնածառը տեղադրել, ապա այն կլինի 2018 թվականին ձեռք բերածը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը երկրի գլխավոր տոնածառը տեղադրելու վրա ծախսել է 70 միլիոն դրամ։ 35 մետր բարձրությամբ գլխավոր տոնածառի արժեքի մեջ, որը արհեստական է և ռուսական արտադրության, մտնում են դրա տեղափոխումը, մոնտաժը,

1500 խաղալիք և ավելի քան 200 կմ լուսադիոդային լույսեր։ Գումարը խնայվել էր Էրեբունի-Երեւան տոնակատարության համար նախատեսված ծախսերից:

Оцените статью
error: Content is protected !!