Հունվարի 1-ից չպատվաuտված քաղաքացիները չեն կարnղ օգտվել

ԼՈՒՐԵՐ

Հունվարի 1-ից չպատվաuտված քաղաքացիները չեն կարnղ օգտվել

Հունվարի 1-ից հանրային սննդի օբյեկտներ, մշակութային միջոցառումների եւ հասարակական այլ վայրեր քաղաքացիները կկարողանան մուտք գործել միայն պատվաստված կամ բացասական ՊՇՌ թեստի արդյունքներով: Այս մասին այսօր ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ այդ նախագիծն արդեն շրջանառության մեջ է: Ըստ նրա, սահմանափակումները

պայմանավորված են կորոնավիրուսի տարածումը նվազեցնելու հանգամանքով: Նախարարը նաեւ նշեց, որ քննարկվում է նաեւ չպատվաստված քաղաքացիների մուտքը «Հայփոստ» արգելելու հարցը։ «Մենք հասկանում ենք, որ, այո, այս սահմանափակող միջոցառումները գուցե որոշակի անհարմարություններ առաջացնում են, բայց մենք, նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը, կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցների դիմել: Այն

քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարող պատվաստվել, պիտի հավաստեն ՊՇՌ բացասական թեստով իրենց մուտքը»,-ասաց Անահիտ Ավանեսյանը: Նրա վստահեցմամբ, թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում դիմակների կրումն արդյունավետ է եւ կորոնավիրուսի տարածումն էականորեն նվազում է։

Оцените статью