Նախագահն նnր օրենք է ստnրագրել է

ԼՈՒՐԵՐ

Նախագահն նnր օրենք է ստnրագրել է

Հանրապետության նախագահը չունի օրենքն իր առարկություններով կամ նկատառումներով Ազգային ժողով վերադարձնելու լիազորություն,- հայտարարել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով, թե ինչու է նախագահն ստորագրել հոգեւոր առաջնորդների կարծիքն անտեսած է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը։

ՀԱՐՑ. Հանրապետության նախագահը ստորագրեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը՝ հաշվի չառնելով հայաստանյան եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողովի հայտարարությունը: Արդյո՞ք նախագահը առարկություններ չուներ հիշյալ օրենքի վերաբերյալ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Հանրապետության նախագահին ներկայացվել են ինչպես օրենքի նախագծի ընդունման հիմնավորումները և Ազգային ժողովի կարծիքը, այնպես էլ դրա վերաբերյալ հայաստանյան եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողովի հայտարարությունն ու Ազգային ժողովի խմբակցություններին ուղղված առաջարկությունը:

Հանրապետության նախագահն ունի իր նկատառումները օրենքի վերաբերյալ, որոնք, սակայն, չեն վերաբերում օրենքի սահմանադրականությանը: Քանի որ ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը չունի օրենքն իր առարկություններով կամ նկատառումներով Ազգային ժողով վերադարձնելու լիազորություն, նախագահը, հաշվի առնելով, որ օրենքը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չէ, ստորագրել է այն:

Оцените статью