Վատ լnւր դպրnցականների համար. Ինչ է պատահել

ԼՈՒՐԵՐ

Վատ լnւր դպրnցականների համար. Ինչ է պատահել

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ, ս.թ. նոյեմբերի 29-ից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ.

Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն անցնելու են ուսուցման առկա տարբերակին։ Իսկ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաներում շարունակվելու է ուսուցման հեռավար եղանակը։

Ուսումնական պարապմունքները կազմակերպվելու են վեցօրյա ռեժիմով։

25 հոգուց ավել խմբերի առկայության դեպքում ձևավորվելու է 2 խումբ, և դասագործընթացները կազմակերպվելու են հերթափոխով։

Արցախի շրջանների դպրոցները կշարունակեն գործել առկա՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, սակայն այն դպրոցները, որտեղ կգրանցվեն կորոնավիրուսային համավարակի դեպքեր, ևս կանցնեն ուսուցման հեռավար եղանակի։

Այն աշակերտները, ովքեր ներառված են ռիսկային խմբում ու չեն կարող մասնակցել ուսուցման առկա տարբերակին, և այն աշակերտները, որոնց ուսուցիչները ևս պատկանում են ռիսկային խմբին կամ հանդիսանում են COVID-19-ի կոնտակտավոր,

կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) նախաձեռնությամբ կազմակերպված առցանց դասընթացներին։

Մանրամասների համար Նախարարությունը հորդորում է զանգահարել ԿՏԱԿ՝ հետևյալ հեռախոսահամարով 010 57 84 55

Թույլատրվում է վերսկսել մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, մարզադպրոցների, արվեստի և երաժշտական դպրոցների անհատական պարապմունքները: Խմբային պարապմունքները արգելվում են։

Նախադպրոցական հաստատությունների աշխատանքը շարունակվելու է մնալ դադարեցված։

Оцените статью
error: Content is protected !!