Էրդnղանի նnր սենuացիnն հայտարարությnւնը

ԼՈՒՐԵՐ

Էրդnղանի նnր սենuացիnն հայտարարությnւնը

Էրդողանը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» «կարևորության» մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» «կարեւորության» մասին:«Մեր տարածաշրջանում ժամանակակից Մետաքսի ճանապարհը վերականգնելու եւ

տարնսպորտային ենթակառուցվածքը զարգացնելու մեր ջանքերը չեն թուլանում:Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ Կասպից ծովով Արեւելք-Արեւմուտք Միջանկյալ միջանցքի նախաձեռնությունն ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն այդ ուղղությամբ մեր ջանքերի առավել կոնկրետ դրսեւորումն են:Ակնհայտ է

նաեւ Զանգեզուրի միջանցքի կարեւորությունը, որը կհաստատի ուղիղ ճանապարհային հաղորդակցություն Թուրքիայի ու տարածաշրջանի միջեւ»,-ասել է Էրդողանը Աշխաբադում կայացած ՏՀԿ իր ելույթի ժամանակ, հաղորդում է Անադոլու-ն:Նա այդկերպ կոչ է արել կազմակերպությանը

«լիարժեք համերաշխություն ցուցաբերել Ադրբեջանին»: Անվանելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան «տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու հնարավորություն»՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան «կշարունակի սատարել Ադրբեջանին այդ գործընթացում»:

Оцените статью
error: Content is protected !!