Միրգ, nրը մաքրnւմ է անnթները

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Միրգ, nրը մաքրnւմ է անnթները

Նուռը հարուստ է վիտամիններով և սննդարար նյութերով, հզոր հակաօքսիդանտ է: Այն օգտագործվում է մի խումբ խնդիրների դեպքում, այդ թվում՝ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դեպքում: Այս միրգն օգնում է լավացնել արյան հոսքը դեպի սիրտ, կանխարգելել ճարպի կուտակումն անոթներում:

Նուռը մեծ քանակով C, B5 վիտամիններ է պարունակում, ինչպես նաև՝ կալիում, A և E վիտամիններ, ֆոլաթթու: Այս միրգը հարուստ է նաև հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ, կանխարգելում հյուսվածքների ծերացումը:

Նուռը՝ անոթների առողջության համար

Կայքի հաղորդմամբ՝ նուռն իսկապես կարող է կանխարգելել աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը: Այս խնդիրը կարող է զարգանալ հիպերտոնիայի՝ զարկերակային ճնշման, ինչպես նաև խոլեստերինի մակարդակի բարձրացման հետևանքով: Այս խնդիրների դեմ պայքարում նուռը կարող է իսկապես օգտակար լինել:

Ինչու է նուռն օգտակար

նվազեցնում է կատարակտի զարգացման հավանականությունը

օգնում է դիաբետի բուժմանը

հակաբորբոքային ազդեցություն ունի

ամրացնում է ոսկորներն ու մկանները

օգնում է պայքարել սթրեսի դեմ

օգնում է իջեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը

կարող է նպաստել զարկերակային ճնշման իջեցմանը

կանխարգելում է ճարպի կուտակումը որովայնի հատվածում

օգնում է պահպանել ջլերի առողջությունը

նռան կեղևի թուրմն օգտագործվում է դիարեայի դեպքում

պայքարում է աղիների բակտերիաների դեմ

պայքարում է ատամնափառի դեմ, հակաբակտերիալ ազդեցություն ունի

մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից:

Оцените статью