Առանց խորը մտածելու ամուսնացա ինձանից 20 տարի մեծ տղամարդու հետ․ Մտքովս անգամ չէր անցնում, որ հարսանիքից հետո
նման խնդրի առաջ կկանգնեմ․․․Ամուսնուս հետ ծանոթացել եմ աշխատավայրում: Նա զբաղեցնում է փոխտնօրենի պաշտոնը, իսկ
ես այնտեղ էի տեղավորվել՝ որպես հասարակ վաճառքի գծով մենեջեր աշխատելու:
Վլադի հետ հանդիպում էինք ժողովների ժամանակ: Բայց ինչպես ֆիլմերում են ցույց տալիս, մեր միջև ոչ մի կայծ չէր անցնում: Կո-
լեգաներիս հետ զրույցից իմացել էի, որ նա 40 տարեկան է, ամուսնալուծված է: Եվ առհասարակ, ամուսնանալու նպատակներ չու-
նեի, ինձ համար առաջնային էր ավելի լավ պաշտոն ունենալն ու զարգանալը, իսկ դրա համար ջանք չէի խնայում:Ընտանիքում երեք
երեխա ենք, և մայրս մեզ շատ դժվարությամբ միայնակ է մեծացրել:
Ամեն ինչ փոխվեց ամանորյա խնջույքից հետո: Այդ օրը մենք տանգո պարեցինք, հաջորդ օրվանից սկսեցինք հանդիպել: Կես տարի
անց ես Վլադի կինը դարձա:Կոլեգաներիս արձագանքը բավականին սպասելի էր: Նրանցից շատերը համարում են, որ պաշտոնիս
բարձրացումը՝ փոխտնօրենի հետ ամուսնանալու արդյունքն է,սակայն ոչ մեկին չի հետաքրքրում, որ մինչ այդ գրեթե մի տարի նվիր-
ված աշխատում էի, փորձում վաճառքներ իրականացնել, ամեն օր մի քանի հաճախորդների հետ էի հանդիպում՝ քաղաքի տարբեր
ծայրերում, որ կարողանամ պատշաճ ներկայացնել ընկերությունը և գործարքներ հաստատել:
Ամեն կողմից ստանում եմ բացասական խոսքեր. ոչ ոք չի հավատում, որ մեզ միացնում են անկեղծ զգացմուքները: Ցավալի է, որ տե-
սակետս չի կիսում նույնիսկ հարազատ մայրս:Մի օր հանդիպել էի ընկերուհիներիս հետ, և երբ լսեցի նրանց կարծիքը, սարսափեցի:
Նրանք ասում էին, իբր 40 տարեկան տարեց մարդուց կարելի է մեծ գումարներ շորթել, հիմա պիտի որքան հնարավոր է շատ միջոց-
ներ կուտակեմ, նոր բաժանվեմ:Դադարեցի նրանց հետ շփվել:Երբ ներս եմ մտնում գրասենյակ, տեսնում եմ, որ բոլորը լռում են, բայց
դա ոչինչ է՝ հարազատ մարդկանց վերաբերմունքի հետ համեմատած: Մի՞թե հիմա ամեն ինչ գումարով է չափվում: