Ինչպե՞ս է անցել Հռիփսիմե Հակոբյանի տարեդարձը, nվքեր են ներկա եղել․ Ուշագրավ մանրամաuներ

ՇՈՈՒ֊ԲԻԶՆԵՍ

Ինչպե՞ս է անցել Հռիփսիմե Հակոբյանի տարեդարձը, nվքեր են ներկա եղել․ Ուշագրավ մանրամաuներ

Հանրահայտ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը օրերս մեծ շուքով ու հայտնի հյուրերով նշել է ծննդյան տարեդարձը։ Նա ներկայացել է ինքնատիպ կերպարով, իսկ ընտանիքի անդամներն ու ընկերները անսպասելի նվերներ են մատուցել Հռիփսիմեին։

Երգչուհու պատմություններից հասկանալի է դառնում, որ իր ծննդյան տոնական երեկոն զարդարել են նրա զավակները։ Ավագ տղան՝ Լեոն, մեծին վայել կերպով բեմահարթակից հանդես է եկել ծննդյան բարեմաղթանքներով լի կենացով։

Հռիփսիմեին երգեր են նվիրել ամուսինը, ինչպես նաև Սարոն, Տիգրան Ասատրյանը, Ռազմիկ Ամյանը և այլք։ Երգչուհին ծննդյան երեկոյին ներկայացել է սև տոնական զգեստով։

Նա իր սոցհարթակում նաև տպավորիչ կադրեր է դրել օրվա անցուդարձից։ Երգչուհին նաև շնորհակալություն է հայտնել իրեն շնորհավորած և իր օրը տոն դարձրած բոլոր անձանցից՝ նշելով, որ մինչ օրս էլ նա դեռ շարունակում է շնորհավորական ջերմ նամակներ ստանալ։

Հիշեցնենք, որ Հռիփսիմեն իր տարեդարձին ներկայացրել է նոր երգի պրեմիերա․ երգն առաջին անգամ հնչել է երգչուհու ծննդյան երեկոյին։

Оцените статью