Անհավանական թեթև ու փափուկ շերտավոր խմnր՝ առանց ձվի և կարագի. արագ և շատ էժան բաղադրատnմս

ԽՈՀԱՆՈՑ

Անհավանական թեթև ու փափուկ շերտավոր խմnր՝ առանց ձվի և կարագի. արագ և շատ էժան բաղադրատnմս

Բաղադրիչներ՝

Ցորենի ալյուր — 600 գր.

Աղ — 1 թ/գ

Սոդա — 1 թ/գ

Լիմոնի աղ -1/3 թ/գ

Շաքարավազ — 2 ճ/գ

Ջուր— 320 մ/լ

Ձիթապտղի յուղ (արևածաղկի յուղը այս դեպքում հարմար չէ).

Շերտավոր խմորի պատրաստումը

Ձիթապտղի յուղը դրեք սառնարանում 30 րոպե, այնպես որ այն մի փոքր թանձրանա: Ալյուրի մեջ ավելացրեք սոդան, շաքարավազը և աղը: Ամբողջը խառնեք:

Դանդաղորեն ավելացրեք ջուրը և խառնեք խմորը: Հնարավոր է՝ ալյուրի որակից կախված ձեզ անհրաժեշտ լինի այլ քանակությամբ ջուր: Կողմնորոշվեք՝ ելնելով խմորի թանձրությունից: Այն պետք է լինի բավականաչափ փափուկ և էլաստիկ:

Փաթաթեք խմորը ցելոֆանի մեջ և թողեք 20 րոպե հանգստանա: Ապա կրկին խառնեք խմորը և գրտնակեք այն՜ որքան հնարավոր է բարակ: Խմորը պատեք ձիթապտղի յուղով: Բաժանեք 2 մասի և խմորի շերտերը դրեք իրար վրա այնպես, որ շերտերի յուղով պատված մասերըվերևում լինեն:

Իմանալ ավելին

Խմորը փաթաթեք գլանակաձև՝ սննդի համար նախատեսված ցելոֆանով և դրեք սառցարան 15 րոպե: Ապա գլորելով բացեք խմորը և սկսեք աշխատանքը:

Կարող եք օգտագործել ցանկացած լցոն:

Այս շերտավոր խմորը անհավանական թեթև ու փափուկ է ստացվում: Անպայման գրի առեք բաղադրատոմսը և զարմացրեք ձեր մտերիմներին:

Оцените статью