Անչափ սպասված նորություն․ վաղը նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը դուրս կգա գիծ (տեսանյութ)
Երևանիք աղաքապետարանը տեղեկացնում է, որ տրանսպորտային բարեփոխումների շրջանակում մայրաքաղաքում վաղը՝ դեկտեմբերի 12-ին սկսում է աշխատանքը հանրային տրանսպորտի նոր շարժակազմը։
Կարևոր է իմանալ, որ նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով։
Մինչև միասնական էլեկտկրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի միայն 100 դրամանոց մետաղադրամներ։ Քաղաքապետարանը խնդրում էավտոբուսից օգտվելիս ունենալ 100 դրամանոց մետաղադրամներ։
Դեկտեմբերի 12-ից միջին դասի նոր ավտոբուսներով կսպասարկվեն Երևանի ներհամայնքային ավտոբուսային հետևյալ երթուղիները՝ 3,20,97,99: Նոր երթուղիների սպասարկումը կիրականացվի, համապատասխանաբար, 18,13,16,16 միավոր շարժակազմերով՝ հետևյալ ուղեգծերով.
h.3 երթուղի
ՀԱԹ — ՆՈՐ ՆՈՐՔԻ 9-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ
ՀԱԹ (ս.կ.) — Ա.Բաբաջանյան — Րաֆֆու — Սեբաստիայի — Լենինգրադյան — Կիևյան — Կասյան փ-ներ — Կոմիտասի պ. — Դ.Անհաղթի — Ռուբինյանց փ-ներ — Գայի պ. — Մուրադյան — Դավիթ Բեկի — Ավետիսյան — Վիլնյուսի փ-ներ — Նոր Նորքի 9-րդ զ/ծ (վ.կ.):
Հետադարձը` նույն ուղեգծով:
h.20 երթուղի
ՆՈՐ ՆՈՐՔԻ 7-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ — ԱՎԱՆ — ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Նոր Նորքի 7-րդ զ/ծ (Դավիթ Բեկի – Ավետիսյան փ-ների խաչմերուկ) (ս.կ.) — Ավետիսյան – Մինսկի – Միկոյան – Բ․Մուրադյան փ-ներ – Գայի պող․ — Ստեփանյան – Մոլդովական – Վախթանգովի փ-ներ — Ավան (Դուրյան թաղ.) — Սաֆարյան — Խուդյակովի — Ալմաթիի — Մարշալ Բաբաջանյան — Աճառյան փ-ներ — Մյասնիկյան պ — Աբովյան պուր. — Աբովյան — Կորյունի — Նալբանդյան փ-ներ- Սայաթ Նովայի — Մաշտոցի պ-ներ — Խորենացու — Բեյրութի — Գր.Լուսավորչի փ-ներ — Երևանի քաղաքապետարան (վ.կ.):
Հետադարձը` Գր.Լուսավորչի փ. — Մաշտոցի պ. — Մոսկովյան — Աբովյան փ-ներ, շարունակությունը` նույն ուղեգծով:
h.97 երթուղի
ԷՐԵԲՈՒՆՈԻ ԶԱՆԳՎԱԾ — ՆՈՐ ՆՈՐՔԻ 1-ԻՆ ԶԱՆԳՎԱԾ
Էրեբունու զ/ծ (ս.կ.) — Տիտոգրադյան — Այվազովսկու — Էրեբունու փ-ներ — Արցախի — Տ.Մեծի պ-ներ — Հանրապետության հրապարակ — Ամիրյան փ. — Մաշտոցի — Մարշալ Բաղրամյան պ-ներ — Կասյան փ.-Կոմիտասի պ.-Դ.Անհաղթի – Ռուբինյանց փ-ներ — Գայի պ. — Լվովյան փ. — Նոր Նորքի 1-ին զ/ծ (վ.կ.):
Հետադարձը ` նույն ուղեգծով:
h.99 երթուղի
ՀԱԹ – ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ՀԱԹ (ս.կ.)- Ա.Բաբաջանյան — Րաֆֆու-Սեբաստիայի փ-ներ-Ծով.Իսակովի պ.- «Հաղթանակ» կ-ջ -Արգիշտիի — Գր.Լուսավորչի — Ագաթանգեղոսի — Խանջյան — Մոսկովյան — Աբովյան փ-ներ — Աբովյան պուր.- Սարալանջի փ — Ազատության պ. — Ներսիսյան — Ուլնեցու — Հասրաթյան — Քանաքեռցու — Ֆանարջյան փ-ներ — Ուռուցքաբանության ինստիտուտ(վ.կ):
Հետադարձը` նույնը ուղեգծով:
Միաժամանակ, առանձին ճանապարհահատվածներում իրականացվող շինարարական աշխատանքներով և տեխնիկական հարցերով պայմանավորված ժամանակավորապես.
— ավտոբուսային հ.97 երթուղին կշահագործվի մինչև Նոր Նորքի 1-ին զանգված Նանսենի փողոցով՝ Լվովյան փողոցի փոխարեն.
— ավտոբուսային հ.99 երթուղին կշահագործվի մինչև Ուլնեցու փողոցի վերջնամաս՝ շրջանցելով Հասրաթյան, Քանաքեռցու, Ֆանարջյան փողոցները: