Կարծում Էի, որ իմ զավակներն ինձ շատ են սիրում, մինչև որ անկողին չընկա
Ես 70 տարեկան եմ ունեմ երկու դուստր: Մինչև վերջին ժամանկները ես կարծում էի, որ իմ զավակներն ինձ շատ են սիրում, սակայն հասկացա, որ սխալվել եմ: Նրանք ամեն օր կարող են ասել, թե որքան շատ են ինձ սիրում, սակայն նրանց գործողությունները այլ բանի մասին են վկայում: Վերջերս ես լուրջ առ ողջական խնդիրներ ունեցա և
գրեթե ողջ օրը անցկացում էի մահճակալում պառկած: Ինձ խնամք էր հարկավոր, բայց դուստրերիս մտքով անգամ չէր անցնում զբաղվել իմ խնամքով: Նրանք զանգահարում էին ու արդարանում, որ զբաղված են այս կամ այն գործով և չեն կարողանում գալ ինձ տեսության, մինչդեռ ես նրանց օգնության կարիքը շատ ունեի:
Իմ խնամքով զբաղվում էր հարևանուհիս: Մի օր, երբ վերջապես ավագ դուստրս այցի եկավ, տեսնելով հարևանուհուս ասաց. — Ինչ լավ է, որ դուք կարողանում եք օգնել, ես շատ զբաղված եմ ու չեմ հասցնում գալ և ասացեք, որքան վճարեմ ձեզ, որ շարունակեք խնամել մայրիկիս: — Ի՞նչ եք ասում ի՞նչ գումար, ես հասկացա, որ նա պառկած է և
խնամող չունի, և որոշեցի օգնել,- պատասխանեց հարևանուհիս -Լավ, լավ, մի ձևացրեք, հիմա բարի մարդ չկա, բոլորն էլ փողի համար են ինչ որ բան անում: Ես սա ստիկ ամաչեցի իմ դստեր պահվածքից: Միթե՞ նրա համար ամեն ինչ փողով է չափվում այս կյանքում: Միթե՞ ես սխալ եմ դաստիարակել: