Համացանցի բուռն քննարկման թեմա է դարձել Հայկոյի երգի ներքո դհոլ խփող Արթուր Դավթյանի տեսանյութը

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Համացանցի բուռն քննարկման թեմա է դարձել Հայկոյի երգի ներքո դհոլ խփող Արթուր Դավթյանի տեսանյութը


«Ինչպես է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դհոլ խփում սպիտակցի Հայկոյի ոռնոցների տակ». Կ. Քոչարյան

«Ինչպես է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դհոլ խփում սպիտակցի Հայկոյի ոռնոցների տակ». Կ. Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գրառումը․ «Ժամանակին հայտնի տեսագրություն կար, որտեղ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ակորդեոնով նվագում և երգում էր «Вот какая доля воровская» երգը: Երեկ տեսագրություն է տարածվել, թե ինչպես է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դհոլ խփում սպիտակցի Հայկոյի ոռնոցների տակ…

Ու դուք ուզում եք, որ էս ազգը, հասարակությունը, ընտրազանգվածը, բիոզանգբածը (ընդգծեք ըստ ճաշակի) ապրի եվրոպական արժեքներով: Արա, դուք ոչ եվրոպական, ոչ ասիական, ոչ ամերիկյան, ոչ էլ իսկի աֆրիկյան արժեքներ չեք կարող ունենալ: Էս ա ձեր միակ արժեքը… Վայելեք»:

Աղբյուրը` Կարեն Քոչարյան

Оцените статью