Բլինչիկի անչափ համեղ, բարակ և հեշտ պատրաստվող շերտեր

ԽՈՀԱՆՈՑ

Բլինչիկի անչափ համեղ, բարակ և հեշտ պատրաստվող շերտեր

Բլինչիկի նմանօրինակ բարակ, չքանդվող, հեշտ փաթաթվող, էլաստիկ շերտերը հարմար միջոց են ցանկացած տիպի միջուկ փաթաթելու համար:

Հարկավոր է երկու կոտրած հավկիթի վրա հավելել 300 միլիլիտր կաթ, մեկ բաժակի չափով բուսայուղ, հավելում ենք երեք ճաշի գդալ թթվասեր, խառնում: Մեկ բաժակ եռջրի մեջ տարրալուծել մեկ թեյի գդալ սոդա, իսկ դա էլ հավելել ընդհանուր մասսայի վրա: Մի քիչ աղել, հետո հավելել երեք ճաշի գդալ շաքարավազ: Ստացված մասսայի քիչ-քիչ հավելել 250 գրամ ալյուր:

Խմորանման մասսան պատրաստ է, կարելի է տապակել բլինչիկի շերտերը: Թավան սկզբնական օգտագործման համար հարկ է յուղապատել: Գդալ առ գդալ լցնել մասսայի մի փոքր հատված, տարածել թավայով մեկ և շերտը պատրաստ է: Պարտադիր է երկկողմանի տապակելը: Ստացված նուրբ, անչափ բարակ, թափանցիկ շերտեր, որոնք կարելի է օգտագործել տարատեսակ միջուկների համար:

Տվյալ բաղադրիչների այսչափ խառնուրդից ստացվում է մոտ քսաներկու շերտ, ավելին ստանալու համար պետք է ըստ անհրաժեշտության ավելացնել բաղադրիչների չափը

Оцените статью