Ինչ է սպասվում կենդանակերպի բոլոր նշաններին գալիք 2022 թվականին․․․
ԽՈՅ
Մի շտապեք: Այս խորհուրդը հատկապես ակտուալ կլինի 2022-ի սկզբին: Բազում գաղափարներ, ցանկություններ ու ծրագրեր կհայտնվեն, կուզենաք միան գա մից մի քանի նպատակի հասնել, իսկ պայմաններին, որոնք միշտ չէ, որ նպաստավոր կլինեն, պարզապես ուշադրություն չեք դարձնի: Իհարկե, հետաքր քիր կլինի, բայց այդ դեպքում ստիպված կլինեք իզուր մեծ ուժեր ծախսել: Այնպես որ՝ լավ է տարվա առաջին օրերին որոշեք առաջնահերթությունները, մտած եք, թե որ գործերով եք անհապաղ զբաղվելու, իսկ որոնք կարող են սպասել։Մինչև գարուն շատ բան պիտի սովորեք, փորձ ձեռք բերեք, որն էլ ավելի ուշ կօգնի խուսափել սխալներից, ճիշտ որոշումներ ընդունել: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Որոշակիութ յուն կհայտնվի այնտեղ, որտեղ նախկինում միայն ակնարկներ ու գուշակություններ էին, և դա կուրախացնի:
Գարունը լավ ժամանակ կլինի գործերում նախաձեռնող լինելու, նոր նախագծերի վրա աշխատելու կամ ձեզ վաղուց հետաքրքրող բանը սովորելու համար: Կհ աջողվի խուսափել սթրեսային իրավիճակներից, սեփական ժամանակն էլ այնպես տնօրինել, որ ամեն ինչի համար ժամանակ մնա:Իսկ ահա ամառը անակնկալը անակնկալի հետևից կբերի: Չի կարելի ասել, որ դրանք ձեզ կուրախացնեն, բայց հաստատ չեք ձանձրանա: Դուք կաշխատեք ցանկացած հնարավորություն օգտա գործել նորը սովորելու համար, միաժամանակ բոլորին ցույց տալու, թե ինչքան բան եք արդեն կարողանում: Զարմանալի չէ, որ աշնան սկզբին աշխատանքի կամ համագործակցության հետ կապված հետաքրքիր առաջարկներ կստանաք:Տարին հանգիստ կավարտվի: Նրա վերջին ամիսները հրաշալի կլինեն առանց խառնաշփո թի սկսածն ավարտելու, եզրահանգումներ անելու, ապագա գործողությունների շուրջ մտածելու համար: Կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհր դակցել կամ պարզապես մտերմիկ զրույց անել: Դուք կհամոզվեք, որ իսկական ընկերներ ունեք, որոնց վրա կարող եք ամեն հարցում հույս դնել:
ՑՈՒԼ
Ինտուիցիան կհուշի, որ հունվարը նոր գործեր ստանձնելու կամ կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելու լավագույն ժամանակը չէ: Տարվա սկիզբը հրա շալի կլինի մտորումների համար: Դուք կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չեք դարձրել ու տեսածից ճիշտ եզրահանգումներ կանեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, պայմաններն էլ այնպես կդասավորվեն, որ ձեզ հետաքրքիր մտքեր կտան:Փետրվարից մայիս բարենպաստ ու կարևոր շրջան կսկս վի: Ձեր դատողություններն ավելի կշռադատված ու հասուն կդառնան, դուք այլևս չեք տրվի պրովոկացիաներին, բարդ իրավիճակներում էլ ձեզ ճիշտ կպահ եք: Ինքնուրույն որոշումներ ընդունելը կհեշտանա, դուք շրջապատողների աջակցության ու հավանության կարիքն ավելի քիչ կունենաք: Հենց այդ շրջանը շատ Ցուլերի համար կապված կլինի կարևոր որոշումների հետ, որոնք կազդեն նրանց հետագա կյանքի վրա: Նման որոշումները կարող են վերաբերել և՛ մաս նագիտական գործունեությանը, և՛ անձնական հարաբերություններին, և՛ սեփական ծրագրերին, որոնց մասին մոտ ժամանակներս ոչ ոք չի իմանա:
Մայիսն ու հունիսը կուրախացնեն զարմանալի իրադարձություններով, հաջող զուգադիպություններով: Ճակատագիրը ձեզ հաճելի անակնկալներ կմատուցի, հնա րավորությունը հնարավորության հետևից կընձեռի: Բաց մի թողեք հաջողության հասնելու ձեր շանսը: Հնարամտությունը շատ տեղին կլինի: Այդ հատկանիշի շնորհիվ երբեմն կհասնեք նրան, ինչը մյուսներին անհնար է թվում:Հուլիսից սեպտեմբեր շատ բան պիտի սովորեք: Չարժե հատուկ ինչ-որ դասընթացների հաճախել, քանի որ բազում գիտելիքներ դուք ձեռք կբերեք գործերի արանքում: Ձեր շրջապատում կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն կիսվել իրենց փորձով ու պիտանի տեղեկատվությամբ,որը հազիվ թե կարողանայիք մեկ ուրիշ աղբյուրից ստանալ:Հոկտեմբերից մի շրջան կսկսվի, որի ընթացքում պիտի ուշ ադիր հետևեք, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Դրանք միշտ չէ, որ միանշանակ ու պարզ կլինեն, շատ բան հստակ չի ասվի, այնպես որ՝ պատրաստ եղեք գլուխ հանել ակնարկներից, պատասխաններ փնտրել բարդ հարցերին:Տարվա վերջին շատ բան կպարզվի: Դուք ձեզանով հպար տանալու հիմնավոր պատճառ կունենաք. պարզ կդառնա, որ դժվար իրավիճակում դուք շատ ճիշտ եք վարվել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Տարին հաջող կսկսվի: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցության շնորհիվ հրաշալի գլուխ կհանեք այն գործերից, որոնք անցած տարի չափազանց բա րդ էին թվում: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեր առաջ բազում նոր հնարավորություններ կբացեն: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում ընդունվեն որոշումներ, որոնց շնորհիվ մոտ ժամանակներս կարիերայում բարձունքների կհասնեք:Մարտն ու ապրիլը անհանգիստ ու հետաքր քիր կլինեն: Շատ Երկվորյակներ այդ հատվածում հրաժեշտ կտան պատրանքներին, կսկսեն կյանքին ավելի իրատեսորեն նայել: Ինչ-ինչ տհաճ պահեր հնարավոր են, բայց հազիվ թե երկար ժամանակ վշտանաք ու ափսոսաք տեղի չունեցածի համար: Նոր հնարավորություններ շատ կլինեն, և դրանցից ոչ մեկը բաց թողնել չեք ուզենա: Նկատելիորեն կընդլայնվեն շփման շրջանակները:Մարդիկ, որոնց հետ սկզբում բացառապես գործնական թեմաներ կքննարկեք,ժամանակի ընթացքում ձեր ընկերները կդառնան:
Մայիսից հուլիս կշարունակվի լարված և արդյունավետ աշխատանքի, օգտակար գործերի ժամանակը, որոնցից ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի: Դուք շատ բան կսովորեք՝ հաճախ ինքներդ չնկատելով դա: Շրջապատողները ձեզ աճող հետաքրքրասիրությամբ կհետևեն, ավելի ու ավելի հաճախ կլսեն ձեր կարծիքն ու կդիմեն խորհուրդների խնդրանքով: Քանի որ առաջատարի ձեր հատկանիշները վառ կարտահայտվեն, ձեզ կարող են ղեկավարի աշխատանք առաջարկել:Օգոստոսը նոր գործեր ու հոգսեր կբերի: Շատ Երկվորյակների համար առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերը, և իրավիճակը հենց այդպիսին էլ կմնա մինչև տարվա վերջ: Դուք կզգաք, որ պետք եք մտերիմներին և նրանց հարմարավետության ու հանգստության համար կարող եք հրաժարվել որոշ համարձակ ծրագրերից ու ռիսկային նախաձեռնություններից: Ընտանեկան հարաբերություններն ավելի ամուր կդառնան: Դուք կհասկանաք, թե ով է ձեզ համար իսկապես կարևոր ու թանկ: Հենց նման մարդկանց հետ էլ կդիմավորեք Նոր տարին:
ԽԵՑԳԵՏԻՆ
Տարվա սկիզբն առանձնապես բարդ չի լինի,բայց անկասկած զգուշություն ու շրջահայացություն կպահանջի:Աշխատեք այդ հատվածի հետ մեծ հույսեր չկապել, հեշտ հաղթանակների վրա էլ հույս չդնել: Աշխատանքի մեջ հաջողությունները հնարավոր են, դրական փոփոխություններ կլինեն նաև անձնական հարաբերութ յուններում, բայց երկու ոլորտներն էլ ձեզանից համառություն, հետևողական գործողություններ ու մտածված արարքներ կպահանջեն: Ավելորդ չի լինի հու սալի մարդկանց աջակցությունը: Մտածեք, թե ում կարող եք այդ հարցով դիմել:Գարունը նոր գաղափարներ ու գործեր կբերի: Չի կարելի ասել, որ դրանք միանգամից ձեր սրտով կլինեն: Ամենայն հավանականությամբ մի քանի շաբաթ կանցկացնեք կասկածների մեջ: Կարևորն այն է, որ ամեն գնով չփորձեք պահպա նել այն, ինչ հնացել է ու կորցրել արդիականությունը: Սովորույթները փոխելը, բնական թվացող բաներից հրաժարվելը հեշտ չի լինի, բայց եթե հաղթահ արեք այդ դժվարությունը, ապա շուտով կյանքի բոլոր ոլորտներում դրական փոփոխություններ կնկատեք:
Ամառը բարենպաստ կլինի: Այն շատ հարցերի պատասխաններ կբերի, ընդ որում՝ նաև այն հարցերին,որոնք մեկ տարի չէ,ինչ ձեզ փակուղու առաջ են կանգնեց րել: Լրիվ պարզ կդառնա, թե ինչի վրա արժե ծախսել ուժերը, իսկ ինչի վրա՝ ոչ: Որոշ Խեցգետինների հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ են սպ ասվում, որոնցից կյանքում մեծ փոփոխություններ կսկսվեն: Հարմար ժամանակ է անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Սեպտեմբե րից հանգիստ և արդյունավետ շրջան կսկսվի, որը կտևի մինչև տարվա վերջ: Շատ բան կընկնի իր տեղը, պարզ կդառնա այն, ինչի մասին նախկինում միայն մոտավոր պատկերացումներ ունեիք: Հնարավոր են զարմանալի զուգադիպություններ: Ինչքան տարվա վերջը մոտենա, այնքան շատ ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործման վրա էլ կուզենաք կենտրոնանալ արդեն հաջող տարվա հունվարին:
ԱՌՅՈՒԾ
Տարին հեշտ չի սկսվի, հատկապես այն Առյուծների համար, որոնք հույս ունեին առանց ջանքեր գործադրելու հասնել կարևոր նպատակներին: Շատ գործեր ավելի բարդ կլինեն, քան նախկինում էիք մտածում, և դրանցից պիտի ինքնուրույն գլուխ հանեք. հազիվ թե ինչ-որ մեկն օգնի: Հաճախ օգտակար կլինի ավ ելի վաղ ձեռք բերած փորձը: Հեշտ կլինի այն Առյուծների համար, որոնք պատրաստ են ընդունել իրենց սխալներն ու սովորել դրանց վրա:Մարտը հանգիստ կանցնի ու շատ բան իր տեղը կդնի: Արդարությունը կվերականգնվի: Մարդիկ, որոնք վիրավորել էին ձեզ կամ ցավ էին պատճառել, կփորձեն քավել իրենց մեղքը: Նկատելիորեն կլավանա ֆինանսական վիճակը: Ձեզ կվերադարձնեն հին պարտքերը, կվարձատրեն վաղուց կատարած աշխատանքի դիմաց: Որոշ Առյուծներ շահավետ գործարքներ կկնքեն:
Ապրիլի ու մայիսի իրադարձությունները շատ Առյուծների կօգնեն նորովի նայել սովորական դարձած բաներին ու տեսնել այն, ինչին նշանի ներկայացուց-իչներն առաջ ուշադրություն չեն դարձրել: Դա բարենպաստ ժամանակ կլինի ուսման և աշխատանքի համար: Ձեզ պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքները: Չի բացառվում՝ կիրառում գտնվի ձեր այն տաղանդներին, որոնք շրջապատողները նախկինում լրիվ անօգուտ են համարել:Ամառը հաջող ու դրական հույզերով լի կլինի: Դա թեթև ու ոգեշնչող ժամանակահատված է լինելու, որը հաճելի իրադարձություններ շատ կբերի: Դրական փոփոխություններ հնարավոր են և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Լսեք ինտուիցիայի ձայնը, որն անպայման կհուշի, թե ինչպես է պետք գործել:Սեպտեմբերը համեմատաբար հանգիստ կանցնի, իսկ ավելի ուշ մի շրջան կսկսվի, որը նոր գործեր ու առաջադրանքներ կբերի: Դուք շատ պիտի աշխատեք, լուծեք ինչպես ձեր, այնպես էլ ուրիշների խնդիրները: Հազիվ թե ինչ-որ մեկը դրանից ձեզանից լավ գլուխ հանի: Ինչքան էլ գործեր ու հոգսեր ունենաք, նոր տարին միևնույն է հրաշալի մարզավիճակում ու լավ տրամադրությամբ կդիմավորեք:
ԿՈՒՅՍ
Տարվա առաջին ամիսներն անհարթ ու անհանգիստ կլինեն: Նույնիսկ եթե որոշակի ծրագրեր ունենաք, մինչև մարտ չեք կարողանա կենտրոնանալ դրանց իրագ ործման վրա: Մե՛կ պայմաններն անհաջող կլինեն, մե՛կ համախոհները հուսախաբ կանեն, մե՛կ ստիպված կլինեք օգնել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ ներին:Գարնան գալստյան հետ միասին ամեն ինչ կփոխվի, կյանքում կարգուկանոն կհաստատվի, որի կարիքն այդպես ունեիք: Պարզ կդառնա, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչը կարող է սպասել: Հին գործնական կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք: Որոշ Կույսեր ազդեցիկ համա խոհներ ձեռք կբերեն, որոնց աջակցությամբ նշանի ներկայացուցիչները կկարողանան նոր ու հեռանկարային գործեր ստանձնել կամ հաջողության հասնել մի գործում, որը նախկինում անհույս էր թվում:
Ամառը բարենպաստ ու հաճելի կլինի: Դա լավ ժամանակ կլինի մտերիմների հետ շփվելու և ընտանեկան կապերն ամրապնդելու համար: Բացի այդ, կկարողանաք գլուխ հանել ինքներդ ձեզանից, որոշակիություն մտցնել ծրագրերի, նպատակների և առաջնահերթությունների մեջ: Ամառվա ամիսները լավը կլինեն ընտանի քի անդամների կամ ընկերների շրջանում հանգստանալու համար: Ընդհանուր հետաքրքրություններ ու նախասիրություններ կհայտնվեն: Դա ձեզ շատ կմտերմա ցնի, տարաձայնություններն էլ կմնան անցյալում:Աշունը հոգսեր կբերի: Սկզբում դրանք քիչ կլինեն, բայց հետո պարզ կդառնա, որ պետք է փոխել սովորա կան գրաֆիկը, հակառակ դեպքում չեք հասցնի այն ամենն, ինչ պետք է: Հոկտեմբերին ու նոյեմբերին նոր ռիթմի մեջ կընկնեք, իսկ դեկտեմբերին կհայտնա բերեք, որ բավական ժամանակ ունեք և՛ մտերիմների համար նվերներ ընտրելու, և՛ տոն կազմակերպելու համար, որը բոլորին կուրախացնի:
ԿՇԵՌՔ
Հունվարին հազիվ թե կարողանաք կարևոր հաղթանակներ տոնել: Ամենայն հավանականությամբ տարվա սկիզբը կանցնի խառնաշփոթի, մանր-մունր գործերի մեջ, որոնցից յուրաքանչյուրն ուշադրություն կպահանջի: Չի հաջողվի կենտրոնանալ ամենակարևոր, գլոբալ նպատակների վրա: Շատ Կշեռքներ բացի այդ զբաղված կլինեն ուրիշների խնդիրների լուծմամբ. երբեմն՝ սեփական ցանկությամբ, երբեմն էլ պարզապես նրա պատճառով, որ այդ բեռը մեկ ուրիշն իր վրա վերցնել չի ուզենա:Փետրվարն ու մարտը հետաքրքիր ու վառ կլինեն: Այդ ամիսները բարենպաստ կլինեն շփումների համար: Դուք կծանոթանաք ամենատարբեր մարդկանց հետ, և հաճախ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ովքեր այնքան էլ նման չեն ձեզ: Ձեր համախոհներն ու ընկերները կդառնան մարդիկ, որոնց հետ նախ կինում հաշտ չէիք: Պիտանի գործնական կապեր ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ ձեր առաջ նոր մասնագիտական հորիզոններ բաց վեն:
Ապրիլի սկզբից մինչև հուլիսի կեսը շատ օգտակար բաներ կհասցնեք անել:Աշխատանքը ձեռքից կգա, ոչ մի գործ չափազանց բարդ չի թվա: Նույնիսկ եթե չեք ձգտում կարիերա անել, այդ հատվածում հնարավոր են պաշտոնի բարձրացում, նոր պարտականություններ, որոնց էլ կհետևի եկամուտների աճը: Հավանական է լուծվեն ընտանեկան խնդիրները: Դուք կգտնեք ձեր ու ձեր մտերիմների կյանքն ավելի հարմարավետ ու հաճելի դարձնելու ձևը:Հետո կգա մտորումների ժամ անակը: Դուք կվերլուծեք տարվա սկզբի իրադարձությունները, կհասկանաք, թե ինչում եք ճիշտ եղել, իսկ ինչում եք սխալվել: Շատ բան կկարողանաք ուղ ղել, և եթե շտապեք, ապա դա կանեք մինչև հոկտեմբերի վերջ: Արժե լսել խորհուրդները,հատկապես եթե դրանք տալիս են մարդիկ, որոնց լավ գիտեք: Նոյեմ բերին ու դեկտեմբերին հանգստություն պահպանելը բարդ կլինի: Հիշեք, որ անհասկանալի տագնապը վատ խորհրդատու է: Եթե հույզերին չտրվեք, ապա սխալ ներ էլ չեք անի, որոնց համար ստիպված էիք լինելու զղջալ:
ԿԱՐԻՃ
Հազիվ թե հեշտությամբ իրագործեք այն ամենը, ինչ ծրագրել էիք հունվարի համար: Անսպասելի խոչընդոտներ կառաջանան,պայմաններն էլ անհաջող կդասավոր վեն: Բոլոր գաղափարներից հրաժարվելը պարտադիր չէ, բայց արժե մտածել, թե ինչի վրա է պետք կնետրոնանալ առաջին հերթին, իսկ ինչին կարելի է ավելի ուշ վերադառնալ: Մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել: Չի բացառվում՝ ձեր հուսալի համախոհները դառնան մարդիկ,որոնցից նախկինում նման բան չէիք սպա սում:Փետրվարը նոր հույսեր կտա և օգտակար հուշումներ կանի: Աշխատեք ուշադրություն դարձնել ամսվա ընթացքում տեղի ունեցող նույնիսկ աննշան իրադ արձություններին: Այն, ինչ հիմա դատարկ բան է թվում, ավելի ուշ կարևոր դեր կխաղա կամ ձեզ հետաքրքիր մտքեր կտա: Նոր հորիզոններ կբացվեն այն Կա րիճների առաջ, որոնք այդ հատվածում կորոշեն կենտրոնանալ ուսման, որակավորումը բարձրացնելու վրա:
Մարտի սկզբից մինչև հուլիսի կեսը կարգուկանոն կհաստատեք ձեր կյանքում: Հավատացեք, որ դա գրավիչ զբաղմունք է լինելու: Կարող եք ազատվել անպիտա նից, նրանից, ինչը խանգարում է առաջ շարժվել: Շփման շրջանակները կընդլայնվեն, դուք նոր ընկերներ ձեռք կբերեք, որոնք նման չեն լինի ձեր հին ըն կերներին: Բացի այդ, ինչ-որ բան կարող է փոխվել անձնական կյանքում: Շատ Կարիճներ գլուխ կհանեն սեփական զգացմունքներից, կհասկանան, թե ինչ են իրականում ուզում:Ամռան կեսից մինչև աշնան կեսն ընկած հատվածը բավական անհանգիստ կլինի: Մի կողմից՝ հետաքրքիր գործեր և ուշադրություն պահան ջող աշխատանք ու առաջադրանքներ կլինեն, որոնք բացի ձեզանից ոչ ոք լուծել չի կարողանա: Մյուս կողմից՝ ոչ մի կերպ չեք կարողանա որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում, և դա ձեզ կանհանգստացնի: Երբեմն կթվա, թե կորցրեք եք ոտքի տակի հողը: Բարեբախտաբար այդպիսի շրջանները երկար չեն տևի ու կվերագտնեք ինքնավստահությունը:Տարվա վերջին ամիսները գաղափարներով ու ծրագրերով, անսպասելի բացահայտումներով, մտքի փայլատակումներով լի կլինեն: Որոշ Կարիճներ կուզենան արմատապես փոխել իրենց կյանքը, և նրանք դա կսկսեն անել մինչև 2023-ի հունվարի 1-ը:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Տարվա սկզբին բազմաթիվ բարդ հարցեր բացառապես հաջող կլուծվեն: Դուք կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել մի քանի ամիս շարունակ ձեզ ու ձեր շրջապա տողներին հանգիստ չտվող խնդիրներից: Հնարավոր են աշխատանքի ու համագործակցության մասին առաջարկներ: Չի բացառվում՝ կարողանաք զբաղվել այն գոր ծով, որով վաղուց էիք հետաքրքրվում: Գործեր շատ կլինեն, բայց դուք ամեն ինչի, այդ թվում՝ ընկերների հետ շփվելու, նոր ծանոթությունների, ռոմ անտիկ ժամադրությունների համար ժամանակ կգտնեք. դրանք երկար կհիշվեն:Մարտը կարող է բարդ լինել հատկապես աշխատանքի և ուսման տեսանկյուններից: Այդ հատվածում պիտի կենտրոնանաք, հավաքեք մտքերը, մի կողմ թողնեք ավելորդ ամեն ինչ: Դա ամեն անգամ հեշտությամբ չի ստացվի, բայց դուք գլուխ կհանեք: Ապրիլը լրիվ այլ կլինի՝ թեթև ու ոգեշնչող, նոր հնարավորություններով լի և թույլ կտա իրագործել մտերիմ մարդու վաղեմի երազանքը: Հեշտու թյամբ ձեր կյանքը դեպի լավը փոխելու հնարավորություն կլինի, և դուք կօգտվեք ձեր շանսից:
Մայիսն ու հունիսը անակնկալներ հազիվ թե մատուցեն: Հոգսերն ու խնդիրները սպասվածից շատ կլինեն, բայց ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Հիշեք, որ պարտադիր չէ դրանցով մենակ զբաղվեք: Կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել, և ուրեմն ինչո՞ւ չօգտվել նրանց օգնությունից: Պարզ կդառնա՝ ինչպես դեպի լավը փոխել գործընկերների հետ հարաբերությունները, շահել նրանց վստահ ությունն ու հարգանքը:
Ուշադրություն դարձրեք հուլիսին և օգոստոսին: Այդ ամիսներին կորոշվեն, թե ինչպես են զարգանալու մինչև տարվա վերջ ու նույնիսկ մյուս տարվա սկ զբի իրադարձությունները: Որոշումների հարցում մի շտապեք, աշխատեք հույզերի ազդեցության տակ չգործել: Եթե այդ հատվածում ձեզ ճիշտ պահեք, հաջո ղությունը կուղեկցի ձեր շատ ու շատ նախաձեռություններին:Տարվա վերջը հանգիստ կանցնի և ընդհանուր առմամբ ո՛չ կարևոր իրադարձություններ կբերի, ոչ էլ անհանգստանալու առիթներ: Կարող եք հոսանքով լողալ, ուրախանալ հաջողություններով, որոնց կարողացել եք հասնել դրանց համար համարյա ոչ մի ջանք չգործադրելով:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Տարին բացառապես հաջող կսկսվի նշանի այն ներկայացուցիչների համար, որոնք պատրաստ են որոշումներ ընդունել և իրենց վրա պատասխանատվություն վեր ցնել: Լավ է չերկարացնեք հունվարյան արձակուրդներն ու հնարավորինս շուտ ստանձնեք գործերը: Եթե շտապեք, կկարողանաք առաջ անցնել մրցակիցներից, հետևում թողնել նույնիսկ շատ ուժեղներին: Հունվարն ու փետրվարը հնարավորություն կտան ազդեցիկ մարդկանց աջակցությունը ստանալ: Պատմեք ձեր գաղ ափարների մասին, կիսվեք ձեր ծրագրերով: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել մտածածն իրագործելու հարցում:
Մարտին և ապրիլին ուշադիր է պետք լսել ինտուիցիայի հուշումները: Նախկինում սովորական թվացող շատ բաների կսկսեք այլ կերպ նայել: Հնարավոր են անսպասելի առաջարկներ՝ կապված ձեր կյանքում մեծ փոփոխությունների հետ: Հիշեք, որ ցանկացած կարևոր որոշում պետք է ինքնուրույն ընդունեք: Խոր հուրդները հազվադեպ իսկապես օգտակար կլինեն, փոխարենը կարող են շեղել ու խճճել:Մայիսից մինչև սեպտեմբեր շրջանը նվիրված կլինի հետաքրքիր աշխ ատանքին: Եթե մասնագիտական աճի եք ձգտում, բաց մի թողեք ձեր կարողությունները ցույց տալու շանսը: Թող բոլորն իմանան, որ ունակ եք նոր բան առ աջարկել, միավորել և ոգեշնչել համախոհներին, օգտակար և անսովոր բան անել:
Հոկտեմբերից բարենպաստ շրջան կսկսվի, որը կտևի մինչև տարվա վերջ: Այն հնարավորություն կտա առանց ավելորդ խառնաշփոթի գլուխ հանել կուտակված առ աջադրանքներից, լուծել ավելի վաղ ծագած խնդիրները: Ինտուիցիան կօգնի ճիշտ դնել առաջնահերթությունները: Դուք ժամանակը դատարկ բաների վրա չեք վ ատնի, կզբաղվեք միայն նրանով, ինչն իսկապես կարևոր է: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները:Կարող եք վերականգ նել հին կապերը, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Հաճախ ձեր մասին կհիշեն մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել, կփորձեն շնորհակալ լինել ձեզ ինչ-որ կարևոր գործում:
ՋՐՀՈՍ
Չարժե մեծ հույսեր կապել այն գաղափարների հետ, որոնք առաջ կգան տարվա սկզբին: Ճիշտն ասած, այդ հատվածը ավելի շատ կապված է լինելու պատրանքն երի, այլ ոչ թե իրական հնարավորությունների հետ: Լավ է կյանքում ոչ մի բան արմատապես չփոխեք, խաղասեղանին շատ բան չդնեք: Հետո դուք ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք, որ զգույշ եք եղել ու ռիսկի չեք դիմել:Փետրվարին նոր նպատակներ ու հետաքրքրություններ կհայտնվեն: Դա ամենահասարակ ժամ անակը չի լինելու, քանի որ պիտի որոշեք, թե ինչի վրա եք կենտրոնանալու, իսկ ինչն եք մի կողմ թողնելու: Չեք ուզենա հաշտվել նրա հետ, որ ոչ բո լոր ծրագրերն են իրագործելի,բայց պետք չէ մեծ ուժեր ծախսել պայմանների դեմ անիմաստ պայքարի վրա: Մարտից վառ ու նպաստավոր շրջան կսկսվի: Այն կյանքում շատ բան փոխելու, հին սխալներն ուղղելու և դիրքերն ամրապնդելու շանս կտա:Շատ Ջրհոսներ կդիմեն ուրիշի փորձին և ճիշտ էլ կվարվեն: Հենց այդպես հեշտ կլինի ցավալի սխալներից խուսափելը, թակարդները շրջանցելը, որոնք ձեզ համար կլարեն թշնամիները: Ավելի կամրանան ու կխորանան մտերիմ ների հետ հարաբերությունները, հիմա դուք իսկապես լավ կհասկանաք իրար:
Հուլիսից սեպտեմբեր կշարունակվի մի շրջան, երբ կարելի է կարևոր որոշումներ ընդունել՝ ղեկավարվելով բացառապես ինտուիցիայի հուշումներով: Դուք կկարողանաք գլուխ հանել բարդ իրավիճակներից, ուղղել հին սխալները,մեծ դրական փոփոխությունների հասնել:Շատ Ջրհոսներ առաջին տեղում կդնեն ուրիշ ների հետաքրքրությունները, հոգ կտանեն մտերիմների բարեկեցության մասին: Դա հենց իրենց՝ Ջրհոսներին էլ օգուտ կտա:Տարվա վերջին ամիսները շատ լա վը կլինեն: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն նրանց հանդեպ, ովքեր պատրաստ են կենտրոնանալ պրակտիկ գործերի վրա: Կարող եք եկամուտների աճի հասնել,հաջող գնումներ անել,գումարը հեռանկարային, շահութաբեր նախագծի մեջ ներդնել:Շատ Ջրհոսներ դեկտեմբերին կսովորեն այն, ինչն արդեն 2023-ի հունվարին կսկսի նրանց եկամուտ բերել:
ՁԿՆԵՐ
Տարվա սկզբին շատ Ձկներ հակված կլինեն անհանգստանալ դատարկ բաների պատճառով: Աշխատեք հանգստություն պահպանել. ավելորդ հուզումները հունվարին ձեզ պետք չեն: Կենտրոնացեք նրա վրա, ինչը ձեզ մոտ լավ է ստացվում: Թող դրանք ամենահասարակ գործերը լինեն. նույնիսկ համեստ հաջողությունները կուրախացնեն ու կոգեշնչեն:Գարնան սկիզբը կանցնի մտորումների մեջ: Դուք կուսումնասիրեք իրավիճակը, կաշխատեք հնարավորություններ գտնել, որոնց նախկինում ուշադրություն չեք դարձրել: Ինչ-որ բան կարող է փոխվել միայն նրա համար, որ սովորական բաները այլ լույսի ներքո կտեսնեք, կիմանաք այն, ինչի մասին նախկինում չեք էլ կռահել: Արժե զգույշ լինել շփումների ժամանակ: Ցավոք, շրջապատողներն ավելի հաճախ կշեղեն ձեզ, քան կօգնեն: Մայիսին ու հունիսին շատ պիտի աշխատեք: Ձեր ուսերին կընկնի ուրիշների համար պատասխանատվությունը, ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալն երը, ավարտել այն, ինչ անհաջող սկսել են ուրիշները: Չնայած դժվարություններից խուսափել չի ստացվի, բայց դուք կպահպանեք լավ տրամադրությունն ու լավատեսությունը, կհավատաք ձեր հաջողությանը: Ձեր լավատեսությունը դուր կգա շրջապատողներին, նրանք հաճախ աջակցություն կառաջարկեն:
Ամռան վերջն ու աշնան սկիզբը բարենպաստ կլինեն: Դա հանգստության ժամանակ կլինի: Այո, գործեր շատ կլինեն, բայց դուք կիմանաք՝ ինչպես գլուխ հա նել դրանցից, կգործեք փորձված մեթոդներով, սխալներ չեք անի: Մարդիկ, որոնց հետ հարաբերություններն առաջ լարված էին, հաճույքով կապի դուրս կգ ան: Նրանք, ովքեր ձեզ նեղացրել են, կփորձեն քավել իրենց մեղքը: Հիմա դուք կարող եք ինքներդ ընտրել համախոհներին, որոշել, թե ում հետ եք ընկե րություն անելու, իսկ ումից եք քաղաքավարի հեռավորության վրա մնալու:Տարվա վերջին ամիսները ճիշտ է անհանգիստ, բայց իրենց ձևով լավը կլինեն: Այդ հատվածում ամենակարևորը հիշելը կլինի, որ հաջողությունը միշտ միանգամից չի գալիս, իսկ պարգևին ժամանակ է պետք, որպեսզի գտնի իր հերոսին: Հիմա արվող շատ բաներ անպայման պետք կգան ապագայում: Այնպես որ՝ չարժե տխրել, եթե նոր 2023 թվական մտնեք կիսատ արված գործերով ու չլուծված հարցերով: Ամեն ինչ անպայման ստացվելու է: