Հայաստանը քաղաքակրթության բնօրրանն է , ամբողջ Եվրոպան հիմնադրվել է քրիստոնեության հիմքերի վրա ,այդ պատճառով … Ֆրանսիայի նախագահի թեկնածու

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմմուրին իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Հայաստան: Դա կլինի նրա առաջին արտասահմանյան այցը որպես նախագահի թեկնածու։

Դեկտեմբերի 11-ից 14-ը Էրիկ Զեմմուրին կլինի Հայաստանում. «Հայերը այն ժողովուրդն են, ովքեր շատ վաղուց եղել են Ֆրանսիայի ամենամոտ բարեկամը»,- ասվում է Էրիկ Զեմմուրիի մամուլի հաղորդագրության մեջ։

Նախօրեին Էրիկ Զեմմուրն իր շտաբում հավաքված լրագրողներին ասել է թե ինչու է ընտրել Հայաստանը . «Հին քրիստոնեական հողը հարգելու մեծ ցանկությամբ, որը ամբողջ աշխարհի քաղաքակրթության բնօրրանն է ,

որովհետև Եվրոպան հիմնադրվել է քրիստոնեության հիմքերի վրա , իսկ առանց քրիստոնեության չկա Եվրոպա և առավելևս չկա Ֆրանսիա , այ հենց այս պատճառով ես իմ առաջին այցը պետք է կատարեմ Առաջին Քրիստոնյա Երկիր ՝ Հայաստան»։

Նախագահի թեկնածուն նաև կարևորում է , որ այս ուղևորությունը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև բшխ nւմների համատեքստում.

«Ֆրանսիան առաջին եվրոպական երկիրն էր , որը ճանաչեց Հայոց ցեղաս պшնությունը , Ֆրանսիան նաև արտոնյալ տնտեսական հարաբերություններ է պահպանում Հայաստանի հետ»,

ասում է նախագահի թեկնածուն, ում համար այս այցը հնարավորություն է վերահաստատելու իր աջակցությունը վերջին uшր-uшփելի պшտերшզմի զ-nհ դարձած հայ ժողովրդին։

Նշենք , որ Էրիկ Զեմմուրի այցը Հայաստան, անհшնգստшցրել է թուրքիային:

Ի դեպ Զեմմուրն ունի ակնհայտ հակաթուրքական տրամադրություններ: Զեմմուրը, ով նաև գրող և լրագրող է, բազմիցս կոչ է արել թուրքական իշխանություններին առերեսվել պատմության հետ և ճանաչել Հայոց ցեղաս պանությունը:

Թուրքական կայքերը նշում են, որ եթե Զեմմուրը հաղթի նախագահական ընտրություններին, ապա Թուրքիան լուրջ խնդիրներ կունենա:

Նշվում է, որ Զեմմուրը Հայաստանում մի շարք կարևոր հանդիպումներ է ունենալու տարբեր շրջանակների հետ:

Оцените статью