Երբ մայրս իմացավ որ հղի եմ, ինձ տանից դուրս արեց․ Ստիպված գնացի սկեսուրիս մոտ․ Չէի սպասում, որ նա այդպես ինձ կընդունի

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Երբ մայրս իմացավ որ հղի եմ, ինձ տանից դուրս արեց․

Ստիպված գնացի սկեսուրիս մոտ․ Չէի սպասում, որ նա այդպես ինձ կընդունի

Արդեն գլխումս պտտվում էին աբորտի մասին մտքեր, բայց չէի ուզում իմ ձեռքով վերջ տալ դեռ չծնված երեխա-յիս կյանքին․․․

Ծնվել և մեծացել եմ գյուղում։ Դպրոցում միշտ առանձնանում էի խելքով և տաղանդով։ Երբ ա-վարտեցի դպրոցը, ծնողներս ինձ ուղարկեցին քաղաք, որ համալսարան ընդունվեմ։ Ընկերս, ում հետ սկսել էինք հանդիպել վերջին դասարանում, նույնպես քաղաք տեղափոխվեց, բայց աշխատե-լու։

Մի քանի տարի անց ես ավարտեցի, ընկերս ծառայեց բանակում և վերադարձավ, ամուսնացանք․․․ Այն օրը, երբ պիտի ամուսնուս հայտնեի հղիությանս մասին լուրը, նա տուն չվերադարձավ․․․ընդմիշտ գնաց։

Ամուսնուս կյանքը խլեց ողբերգական վթարը։Մի ամիս մնացի միայնակ, մտածում էի՝ ինչպես շարունակեմ ապ-րել․․․ Որոշեցի հետ գնալ ծնողներիս տուն, այն-տեղ կապրեմ՝ մինչ փոքրիկիս ծնվելը, հետո էլ մայրս կօգնի, ես էլ կաշխատեմ։ —Որոշե՞լ ես խայտառակ անել մեզ․․․

Մենք քեզ սովորելու էինք ուղարկել, քեզ ոչ մեկ չէր խնդրում ամուսնանալ, հղիանալ, ոչ մեկ էլ չգիտի, որ դու քաղաքում ամուսնացած ես եղել, բոլորը կկարծեն, թե հեքիաթներ են։

Երեխայից կազատվես, նոր կգաս տուն․․․Նման բան մորիցս չէի սպասում։ Ես դուրս եկա տանից և սկսեցի քայ-լել դեպի կանգառ։ Այդ պահին գլխումս միայն աբորտի մասին մտքեր էին, բայց չէի ուզում, գրողը տանի, իսկա-պես չէի ուզում գնալ այդ քայլին։

Հանկարծ մի միտք ծագեց գլխումս․ իսկ եթե գնամ Արսենի մոր մոտ, պատմեմ նրան, որ հղի եմ․․․ բայց վախե-նում էի էլ ավելի ցավեցնել միակ որդուն կորցրած կնոջը։Թակեցի դուռը, բացեց Արսենի քույրը, ներս հրավիրեց։

Նստեցի և միանգամից պատմեցի, թե ինչի համար եմ գնացել։

Միայն տեսնեիք այդ խեղճ կնոջ արձագանքը։ Նա կարծես կյանք առավ։ Սև գլխաշորով կինը սկսեց ժպտալ, Ար-սենի քույրն ու մայրը ամուր գրկել էին ինձ և համբուրում էին։Մի քանի ամիս անց ծնվեց որդիս։

Նրան Արսեն ան-վանակոչեցինք։ Երեխայիս տատիկն ու հորաքույրը պաշտում են և նրան, և ինձ։ Ուրախ եմ, որ ունեցա ընտանիք, իսկ երեխայիս հետ էլ դաժանաբար չվարվեցի։ Կորցրեցի մորս, բայց փոխարենն ավելի հարազատ մարդկանց ձեռքբերեցի։

Оцените статью