Հայկ Մարությանը Uեյրան Oհանյանի միջնnրդությամբ արhավիրքից hետո hանդիպել է Քnչարյանի hետ․ Ինչ է hայտնnւմ ՀԺ-ն

ԼՈՒՐԵՐ

Հայկ Մարությանը Uեյրան Oհանյանի միջնnրդությամբ արhավիրքից hետո hանդիպել է Քnչարյանի hետ․ Ինչ է hայտնnւմ ՀԺ-ն

Armtimes. com-ը գրել է. Հայտնի է, որ մայրաքաղաք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, իր պաշտոնավարման մեկնարկից սկսած, շատ անգամներ ցանկություն է ունեցել հրաժարական տալ, բայց վարչապետ Փաշինյանի հորդորով ամեն անգամ հետ է կանգնել այդ մտքից:

Բայց տարօրինակ կերպով ամեն ինչ փոխվեց, երբ նա

պատ երազմի օրերին հայտնի գեներալ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) հետ, որի հետ նա ունի քավոր-սանիկական հարաբերություններ, մեկնեց Արցախ:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատ երազմի ավարտից հետո նա դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու վերաբերյալ և խզել հարաբերություններն իշխող ուժի անդամների հետ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մարությանը իր

քավորի՝ Ամարասի Արթուրի միջոցով նաև սերտ հարաբերություններ է հաստատել մեկ այլ գեներալի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, որը կրկին Ամարասի Արթուրի սանիկն ու մտերիմ ընկերն է:

Տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի

միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Հատկանշական է, որ նրա հետ հանդիպումից հետո Հայկ Մարությանի նկատմամբ շատ լոյալ դիրք են գրավել նաև Ռոբերտ Քոչարյանի ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները, որոնք նախկինում «օր ու արև չէին տալիս» Հայկ Մարությանին, և նա ամենաշատ քննադատության արժանացող պաշտոնյաներից էր իշխող քաղաքական թիմում:

Թերևս ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ 2020 թվականի Արցախյան պատ երազմից հետո Երեւանի փողոցներում հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի գրքի

գովազդային պաստառները: Կարծես թե ամեն ինչ գնում է նրան, որ պատ երազմից հետո «չեզոք» քաղաքական դիրքավորում որդեգրած Հայկ Մարությանին ցանկանում են ներքաշել «լուրջ խաղի մեջ» և նրա առաջնորդությամբ ուժեղ հարվածներ հասցնել գործող իշխանությանը:

Մասնավորապես՝ վերլուծելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները, որտեղ Քոչարյանի ստեղծած «Հայաստան» դաշինքը միտումնավոր չի առաջարդում թեկնածուներ, սակայն քողարկված կերպով պաշտպանում է դեռևս նախկին իշխանությունների կողմից մնացած գործող քաղաքապետներին,

որոնք սեփական անուն-ազգանուններով դաշինքների ներքո որոշ տեղերում հաղթում են իշխանական թեկնածուներին, նախկին իշխանությունները իրենց համար հարմար թեկնածու

են տեսնում նաև Հայկ Մարությանին գալիք 2023 թվականի Երևանի ՏԻՄ ընտրություններում: Եթե մինչ այս կենտրոնական իշխանությունները «մի կերպ հանդուրժում էին» Մարությանի ընդունած դիրքը,

ապա այս ամենից հետո ակնհայտ է դառնում, որ լուրջ անդ ունդ է ձևավորվում նրան քնաղաքապետ դարձրած քաղաքական թիմի և նրա միջև: Թե ինչպե՞ս կորոշի Հայկ Մարությանի հետագա ճակատագիրը նրան քաղաքապետ դարձրած իշխող քաղաքական թիմը, պարզ կլինի արդեն ապագայում:

Оцените статью