Աշխատանքից տուն վերադառնալիս շենքի բակում տեսա կնոջս ընկերուհուն․ Պարզվեց, որ ինձ է սպասում
Աշխատանքից տուն վերադառնալիս շենքի բակում տեսա կնոջս ընկերուհուն․ Պարզվեց, որ ինձ է սպասում․․․Երեկ աշխատավայ-
րում հոսանքն անջատել էին, և մեզ բոլ որիս կեսօրին տուն թողեցին: Շատ ուրախ գնում էի տուն, մտա ծում էի, թե ինչպես եմ ամ-
բողջ օրը միայնակ հանգստանալու. որդիս մանկապարտեզում է, կինս՝ աշխատանքի:
Հանկարծ տեսնում եմ, որ կնոջս ընկերո ւհին, ով ուրիշ քաղաքում է ապրում, կանգնած է մեր բակում:
-Ողջույն, Անի: Ինչպե՞ս ես հայտնվել այստեղ:
-Ես Աստղիկին զգուշացրել էի, որ գալու եմ: Ուղղակի մի օր շուտ եկա, իսկ հեռախ ոսս կորցրել եմ: Նստած, ձեզ էի սպասում:
-Բան չկա, ես շուտ եմ եկել: Արի գնանք տուն:
Բռնեցի նրա ճամպրուկը և բացեցի դուռը: Վերելակի մոտ տեսա մեր հարևանուհուն, բարևեցի նրան: Տանը բազմոցին տեղավորեցի
մեր հյուրին, նա ամբողջ գիշեր ճան պարհին էր եղել, իսկ ինքս գնացի իմ սենյակ և նստեցի համակարգչի առաջ:Մի ժամ անց լսեցի,
որ ինչ-որ մեկը փորձում է բանալիով բացել դուռը, բայց ներսից իմ բանալին էր:
Բացեցի: Կինս էր: Կատաղած ցլի հայացքով: Նա առանց որևէ մի բան ասելու՝ ներս մտավ, տեսավ քնած ընկերուհուն և թեթևացած
շունչ քաշեց:Պարզվեց, որ մեր հարևանուհին զանգել էր կնոջս, ասել,որ ինչ-որ անծանոթ աղջկա եմ տուն բերել, իսկ կինս կարծել էր,
որ իրեն դավաճանում եմ:Այդ օրվանից էլ հարևաններին չեմ բարևում…